ԵՄ-ն վերահաստատում է ժողովրդավարական հաստատությունների բարեփոխումների համար օժանդակության տրամադրումը Հայաստանին
Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական 9-րդ նիստում վերահաստատել է պատրաստակամությունը Հայաստանին ֆինանսական և տեխնիկական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ, որն անհրաժեշտ է ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների հետագա ամրապնդմանն ուղղված բարեփոխումների շարունակականության ապահովման համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրինՀայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից:
Հաղորդագրության մեջ նշված է. «Մայիսի 16-ին տեղի ունեցավ Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական 9-րդ նիստը, որը Հայաստանի Հանրապետության նոր վարչապետի ընտրություններից հետո կայացած առաջին ԵՄ-Հայաստան ձեւաչափի հանդիպումն էր:
ԵՄ-ն և Հայաստանը վերահաստատեցին իրենց հանձնառությունը ժողովրդավարության,իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի՝ երկու կողմերի համար ընդհանուր հանդիսացող արժեքներին: Այս արժեքները կազմում են 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված և 2018թ. ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից միաձայն վավերացված «ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» հիմքը: Եվրոպական միությունը հաստատեց Հայաստանի նոր կառավարության հետ աշխատելու և այս կարևորագույն ոլորտներին աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը:
Ի թիվս այլ հարցերի, Եվրամիությունը և Հայաստանը քննարկեցին ընտրական բարեփոխումներին, հավաքների և կամարտահայտման ազատությանը, գենդերային հավասարությանը, ինչպես նաև աշխատանքային իրավունքներին առնչվող հարցեր: Ընտրական բարեփոխումների վերաբերյալ Եվրամիությունն առաջարկեց մինչև արտահերթ ընտրությունները փոփոխություններ մտցնել օրենսդրության մեջ՝ այն համահունչ դարձնելով միջազգային կազմակերպությունների առաջարկներին և Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառություններին:
Կողմերն ընդգծեցին, որ հավաքների ազատությունը համընդհանուր և հիմնարար ազատություն է: Եվրոպական միությունը ողջունեց վերջերս տեղի ունեցած բողոքի գործողությունների խաղաղ բնույթը, ինչպես նաև բոլոր կողմերի ցուցաբերած ընդհանուր զսպվածությունը: Նաեւ, հարցում արեց բերման ենթարկված անձանց կարգավիճակի վերաբերյալ: Երկխոսության ընթացքում որպես ժողովրդավարական ընտրությունների անցկացման նախապայման ընդգծվեց ազատ և բազմակարծիք լրատվական միջավայրի և քաղաքական բազմակարծության կարևորությունը:
Հայաստանը վերահաստատեց իր հաձնառությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան հակախտրականության համապարփակ օրենսդրության ընդունման, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին առընթեր հավասարության ազգային մարմնի ստեղծման վերաբերյալ: Հայաստանի կառավարությունը քաղհասարակության կազմակերպությունների հետ միասին կգումարի ինտերակտիվ հանրային լսումներ՝ միտված Մարդու իրավունքների ազգային գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման ապահովմանը: Աշխատանքի իրավունքի ոլորտում, հայկական կողմը նշեց, որ ծրագրում է բարեփոխել աշխատանքի տեսչության համակարգը համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշներին, այդ թվում՝ աշխատանքային ժամերի, աշխատավարձի և աշխատողների իրավունքների տեսանկյունից:
Երկխոսությունը հնարավորություն ընձեռեց կազմակերպելու Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ մտքերի բաց և կառուցողական փոխանակում: Իր կողմից որդեգրած քաղաքականությանը հավատարիմ՝ Եվրոպական միությունը երկխոսությանն ընդառաջ հանդիպել և խորհրդակցել էր հայաստանյան և միջազգային քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման արդյունքում ընդունվել էին գործառնական եզրակացություններ, ուր նախանշված են կոնկրետ գործողություններ, որոնց կատարման ընթացքը կդիտարկվի եւ հետևողական ուշադրության կարժանանա հաջորդ տարվա ընթացքում:
ԵՄ-ն վերահաստատեց պատրաստակամությունը Հայաստանին ֆինանսական և տեխնիկական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ, որն անհրաժեշտ է ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների հետագա ամրապնդմանն ուղղված բարեփոխումների շարունակականության ապահովման համար:
Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ԱլԳ երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Դիրկ Շուբելը»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 42%
Քամի՝ 3,6 կմ/ժ