ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում 15,6% տնտեսական աճ է գրանցվել

Analitikaua.net

Մայիսի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել են ԱՀ 2017թ-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները: Նիստը վարել է գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը:

ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ներկայացնելով նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները, նշել է, որ 2017թ-ին համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 272,1մլդ դրամ, մեկ շնչի հաշվով արձանագրվել է 3844,8 ԱՄՆ դոլլար ՀՆԱ-ի ցուցանիշ,  որով առաջին անգամ Արցախը գրեթե հավասարվել է Հայաստանում արձանագրված համապատասխան ցուցանիշին:

«ՀՆԱ-ի այդպիսի ծավալը հնարավորություն տվեց արձանագրել տնտեսական աճի բավականին բարձր տեմպ՝ 15,6%-ի չափով»,- իր ելույթում ընդգծել է նախարարը:

Գրիգորի Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ տնտեսական աճի ընդհանուր ցուցանիշի վրա հիմնական ներգործությունը հանքարդյունաբերության  ոլորտինն է եղել, որը կազմել է 10 տոկոսային կետ: Տարին եզրափակվել է 15,4% տնտեսական աճի ցուցանիշով:

Արդյունաբերության ոլորտի իրական աճը կազմել է 54,8%, ինչը հնարավորություն է տվել արձանագրել 97, 5մլդ դրամ արտադրության ծավալ:

Միջին ամսական աշխատավարձը կազմել է 155 հազ 433 դրամ, աճը արձանագրվել է  1,8%-ի չափով:

Պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 41մլդ 355,9մլն դրամ, կամ պլանավորված ցուցանիշը գերակատարվել է 6,6%-ով: Բյուջեի եկամուտի գերակշիռ մասը կազմել են հարկային եկամուտները: Դեֆիցիտը կազմել է 3մլդ 305,2 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 387մլն դրամով:

Բյուջեի ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 92մլդ 98,1մլն դրամ, կամ ապահովվել է ճշտված ցուցանիշի 96,5%-ը: Նախորդ տարվա պետական բոյւջեի համեմատ ծախսերն աճել են 8,8 կետով: Նախարարի խոսքով՝ աճին նպաստել են ոչ ֆիինանսական ակտիվների ծախսերը:

«2017թ-ի բյուջեն եզրափակել ենք առանց էական պարտավորությունների»,-կարևորել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Պատգամավորները ֆինանսների նախարարին են առաջադրել բյուջետային ծախսերի օպտիմալացմանը, որոշ ոլորտների ֆինանսավորման նվազմանը և աշխատավարձերի բարձրացման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Հնչած որոշ հարցերի պարզաբանմամբ հանդես է եկել պետական նախարար Արայիկ Հարությունյանը, ով ներկայացրել է նաև տնտեսության տարբեր ոլորտներին վերաբերող համառոտ վերլուծություն ու նույնպես պատասխանել պատգամավորների հարցերին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: