ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 030,68 դրամ ԱՐԾԱԹ - 227,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 074,57 դրամ

Ճիշտ չէ միանգամից բոլորի հրաժարականը պահանջել՝ պետք է հասկանալ ում հրաժարականն ինչու ենք պահանջում. Փաշինյան

Հանրային հեռուստաընկերություն

Եթե մենք միանգամից բոլորի հրաժարականը պահանջենք, դա ճիշտ մոտեցում չէ: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և այլ պաշտոնյաների հրաժարականի պահանջին, փոխանցում է News.am-ը: 

Նրա խոսքով, պետք է հարցերին մոտենալ փուլ առ փուլ և հասկանալ՝ ում հրաժարականն ինչու ենք պահանջում:

Անդրադառնալով Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասի այգում ավելի քան 25 ծառեր հատելու և շինարարություն սկսելուն, վարչապետը նշեց. «Ես այգու նախագծին ծանոթ չեմ, բայց որքան հասցրել եմ հետևել, այգին վերակառուցվելու է և բոլոր հատված ծառերի փոխարեն տնկվելու են նոր ծառեր: Մենք կհետևենք, որ այդպես լինի»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 11.27 կմ/ժ
17 C°
 
10°  21° 
18.10.2018
11°  21° 
19.10.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով