ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպական խորհրդարան. ոչ մի գործարք Ադրբեջանի հետ՝ առանց ԵՄ արժեքների հարգման

euronews.com

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում նախօրեին՝ մայիսի 16-ին, քննարկվել է Եվրամիություն-Ադրբեջան համապարփակ համաձայնագիրը, որին հավանություն է տրվել, հայտնում է Panorama.am-ը:

Խորհրդարանականները, սակայն, հայտարարել են, որ Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունների խորացում չի կարող լինել՝ առանց Եվրամիության արժեքների ու իրավունքների հարգման:
Արտաքին հանձնաժողովի պատգամավորները ԵՄ խորհրդին, հանձնաժողովին ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայությանը կոչ են անում ապահովել, որ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների խորացումը պայմանավորված լինի ժողովրդավարության, օրենքի գերակայության, լավ կառավարման, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պահպանմամբ ու հարգմամբ:
Պատգամավորները նշում են, որ Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել, որ Համապարփակ համաձայնագիրը չի կարող վավերացվել մի երկրի հետ, որը չի հարգում Եվրամիության հիմնարար արժեքներն ու իրավունքները, երաշխավորել, որ Ադրբեջանի հետ ապագա համաձայնագիրը պետք է լինի հավակնոտ, համապարփակ ու օգուտներ բերի կողմերին:
Առաջարկվում է օգնել Ադրբեջանին՝ պայքարել կոռուպցիայի, փողերի լվացման, հարկերից խուսափելու գործում ու աջակցել հետաքննությանը՝ փողերի լվացման սխեմաների՝ հատկապես  «Ադրբեջանական լվացքատան» բացահայտման գործում: Ապահովել, որ քաղաքական ու խղճի բանտարկյալների ազատ արձակման հարցում զգալի քայլեր կատարվեն մինչև բանակցությունների եզրափակումը, որոնց թիվը 2017-ին անցել է 150-ը: Աջակցել Ադրբեջանում ազատ ու բազմակարծիք ԶԼՄ-ներին՝ խմբագրական անկախությամբ՝ ԵՄ չափանիշներին համապատասխան:
Անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որում ասվում է, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Եվրամիության մասնակցությունը պետք է ընդլայնվի:
ԵԽ պատգամավորներն ընդգծում են, որ ԵՄ-ի և այս հակամարտության յուրաքանչյուր կողմի հետ նոր գործարքները պետք է պայմանավորված լինեն հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ կողմերի նշանակալի հանձնառությամբ և այդ հարցում էական առաջընթացով:
Եվրոպական խորհրդարանում համաձայնագիրը քվեարկության կդրվի 2018 թվականի հուլիսին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: