ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Emerging Europe» ամսագիրը Երևանի մասին. Արևի քաղաքը նշում է հիմնադրման 2800-ամյակը

Եվրոպական հայտնի «Emerging Europe» ամսագիրն իր հերթական համարում անդրադարձել է Երևանին և ներկայացրել այս տարի հիմնադրման 2800-ամյա պատմությունը նշող քաղաքի զբոսաշրջային գրավչությունները: 

Ներկայացնելով Հայաստանի և համայն հայության մայրաքաղաքը՝ ամսագիրը պատմական ակնարկում մասնավորապես նշել է, որ աշխարհի ամենահին քաղաքներից մեկը՝ Երևանը, հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Արգիշտի I արքայի կողմից, ինչի մասին վկայում է Էրեբունի ամրոցում հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված սեպագիր արձանագրությունը:
Անդրադառնալով զբոսաշրջիկներին թերևս ամենահետաքրքրող թեմային, թե ու՞ր այցելել և ինչ տեսնել Երևանում՝ ամսագիրն առաջարկում է այցելությունների ծրագրում ներառել մայրաքաղաքի թանգարան-հնավայրերը: Որպես առաջին կանգառ՝ ամսագիրը կատարում է տարածաշրջանի ամենահայտնի հնավայրերից մեկում՝ Էրեբունի պատմահնագիտական ամրոց-թանգարանում:
«Emerging Europe»-ը Երևանում այցելության պատմական կարևորագույն կետերից է համարել նաև Շենգավիթ հնավայրը՝ ընդգծելով, որ երկրի ամենահայտնի հնագիտական բրոնզեդարյան հուշարձաններից մեկն անտարբեր չի թողնի պատմության սիրահարներին: Պատմական գրավչությունների շարքում առանձնացվել է նաև Կարմիր բլուրը, որտեղ հայտնաբերվել է Թեյշեբաինի ամրոցը: 
«Ժամանակակից Երևանն իր մոտ 1,3 մլն բնակչությամբ Հայաստանի տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնն է: Այն իր մեջ ներառում է Հայաստանի պատմական 11 մայրաքաղաքի փառքն ու պատմությունը և համարվում է բոլոր հայերի մայրաքաղաքը: Չնայած Երևանը Հռոմից 29 տարով մեծ է, այսօր այն ժամանակակից քաղաք է, որի ներկայիս արտաքին տեսքը ձևավորվել է 20-րդ դարի կեսերին: Այս տարի Երևանը նշում է իր հիմնադրման 2800-ամյակը»,- ասվում է Issuu առցանց հարթակում տեղադրված հոդվածում:
Ներկայացնելով ժամանակակից Երևանը՝ ամսագիրն առանձին «EVNfestivals2018» սյունաշարով անդրադարձել է ամռանը Երևանում նախատեսվող ավելի քան 60 մարզամշակութային միջոցառումներին՝ հատուկ ուշադրության արժանացնելով երևանյան փառատոները: Առավել մեծ հետաքրքրություն ներկայացնողների շարքում ամսագիրը ներկայացրել է հայկական խոհանոցային հարուստ ավանդույթներին ծանոթանալու հնարավորություն ընձեռող «Համով հոտով Երևան», ազգային հագուստների «Երևան Տարազֆեստ» և «Երևանի գարեջրի» փառատոները, որոնք ամեն տարի դեպի Երևան են բերում մեծաթիվ զբոսաշրջիկների:
Հոդվածում «Emerging Europe»-ը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ Երևանի հիմնադրման 2800-ամյակի հիմնական միջոցառումներն անցկացվելու են սեպտեմբերի 29-ին և 30-ին: 
Միջոցառումների ամբողջական ցանկին և մանրամասներին ծանոթանալու համար ամսագիրն առաջարկում է օգտվել քաղաքի հոբլյանին ընդառաջ գործարկված՝ www.yerevan2800.am կայքից:
Տեղեկացնենք նաև, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպան լուսաբանող «Emerging Europe» ամսագրիրը, որը տարածվում է նաև եվրոպայում բիզնես միջավայրում, իր հրապարակման մեջ անդրադարձել է նաև Երևանի ներդրումային հետաքրքրություններին և գրավչություններին՝ ընդգծելով այս մասով Հայաստանի մայրաքաղաքին տրված միջազգային գնահատականներն ու քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը՝ աջակցելու մասնավոր հատվածի հետ համագործակցության զարգացմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    24 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: