ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 030,68 դրամ ԱՐԾԱԹ - 227,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 074,57 դրամ

Աճեմօղլուն խոստանում է հարմար պահի այցելել Երևան

Agos

Հայտնի հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն վստահ է, որ Հայաստանում անհրաժեշտ է հասարակական տրանսֆորմացիա, որը ճանապարհ կբացի ավելի մրցունակ և դինամիկ տնտեսության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին աշխարհահռչակ տնտեսագետը խոսել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին:

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը ազդեցություն է կրել կոռուպցիոն երևույթներից: «Հայաստանի հասարակության մեջ և արտասահմանում մեծ հույս կա այն առնչությամբ, որ այժմ շրջադարձային կետում ենք գտնվում: Անհրաժեշտ է  հասարակական տրանսֆորմացիա, որը ճանապարհ կբացի ավելի մրցունակ և դինամիկ տնտեսության համար: Իսկ նման փոփոխության կարող է առաջնորդել միայն Հայաստանի հասարակությունը»,- ընդգծել է նա:

Դարոն Աճեմօղլուն պատմել է, որ ՀՀ վարչապետը զանգահարել է իրեն և հարցրել, թե արդյոք ցանկանում է օգնել: «Որպես այդ երկրից դուրս գտնվող մեկը՝ չգիտեմ, թե ինչպես ու որքանով կկարողանամ օգնել, սակայն ասացի, որ ուրախ կլինեմ ջանքեր կգործադրել այդ ուղղությամբ: Ցանկանում եմ հարմար պահի այցելել Երևան, սակայն ընտանեկան պատճառներից ելնելով՝ դեռևս անհայտ են ժամկետները:

Բոլորս պետք է լիահույս լինենք Հայաստանի ապագայի հարցում»,- ասել է Աճեմօղլուն` շեշտելով, սակայն, որ միևնույն ժամանակ պետք է ընդունել, որ հեշտ չի լինելու «արմատախիլ անել կոռումպացված համակարգը և վերափոխել կաշառակերության վրա հիմնված քաղաքական համակարգը»: «Դա հնարավոր կլինի միայն բազմակողմ մոտեցման և նոր, լավ կրթություն ստացած, իդեալիստ ու ոչ կոռումպացված անձանց՝ քաղաքականություն մուտք գործելու միջոցով»,- հայտարարել է Դարոն Աճեմօղլուն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 11.27 կմ/ժ
18 C°
 
10°  21° 
18.10.2018
11°  21° 
19.10.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով