ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպան ցանկանում է, որ Թեհրանը շարունակի իրանական միջուկային գործարքը իրականացնելը. Մերկել

Եվրոպան ցանկանում է, որ Թեհրանը շարունակի իրանական միջուկային գործարքը իրականացնելը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայացած բանակցություններից հետո:

«Մենք Եվրոպայի կողմից ենք, եվրոպացիների, Իրանի հետ մեր կապերն ունենք, այս մասին ասում ենք, որ Իրանը հավատարիմ մնա համաձայնագրին, քանի որ ես կարծում եմ՝ այն ավելի շատ վերահսկողություն եւ անվտանգություն է երաշխավորում»,–նշել է կանցլերը։

 Գործողությունների համատեղ համապարպակ պլանի (ԳՀՀՊ) շուրջ իրավիճակը վատթարացել է  մայիսի 8-ին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ն դուրս է գալիս գործարքից եւ վերականգնվում են բոլոր պատժամիջոցները Իրանի դեմ, որ գործում էին մինչեւ գործարքը։ Վեցնյակի մյուս անդամները դեմ են հանդես գալիս ԱՄՆ այս քայլին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: