ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տիգրան Ուրիխանյան. ԵԱՀԿ երկրներում կիբերանվտանգության ոլորտը կանոնակարգման կարիք ունի

Barometer.am

 

«Արմեդիա» ՏՎԳ-ն  ներկայացնում է բացառիկ հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանի հետ:


Պարոն Ուրիխանյան, հուլիսի 7-ին Բեռլինում մեկնարկելու է ԵԱՀԿ ԽՎ լիագումար նիստը: Սկսե՞լ եք արդյոք նախապատրաստական աշխատանքները, և օրակարգային ի՞նչ հարցեր, ի՞նչ նախաձեռնություններ կան:

- Հիմա այն փուլն է, երբ երկրների պատվիրակությունները նախապատրաստում են կամ բանաձևերի նախագծեր, կամ առկա բանաձևերում փոփոխություններ և համապատասխան ընթացակարգով ներկայացնում են քարտուղարությանը, որպեսզի լիագումար նստաշրջանի հանձնաժողովների նիստում դրանք քննարկվեն, քվեարկվեն, այնուհետև դրվեն լիագումարի քննարկմանն ու հաստատմանը:

Հայաստանյան պատվիրակությունն ի թիվս մի քանի փոփոխությունների, որոնք հիմա քննարկումների փուլում են, պատրաստել է նաև մեկ բանաձևի ամբողջական նախագիծ: Փաստաթուղթը, որը ես եմ հեղինակել, կոչվում է «ԵԱՀԿ տարածքում կիբերանվտանգության ոլորտի իրավական շրջանակի բարելավման» վերաբերյալ բանաձևի նախագիծ:

 

- Ինչո՞վ է պայմանավորված նման թեմայով բանաձի նախագիծ ներկայացնելը, ո՞րն է հիմնական նպատակը:

- Աշխարհը շատ արագ է զարգանում, և միշտ չէ, որ օրենսդրությունը հասցնում է զուգահեռ քայլել այդ փոփոխությունների հետ: Սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև ԵԱՀԿ մյուս 47 երկրներին: Ուստի, դրանց կատարելագործման անհրաժեշտություն է առաջանում: Տվյալ բանաձևի նախագիծը նպատակ ունի ԵԱՀԿ անդամ-պետությունների համար կիբերանվտանգության ոլորտում կանոնակարգում մտցնել:

Օրենքները, այդ թվում՝ ԵԱՀԿ երկրներինը, չեն կարգավորում, օրինակ, համացանցի միջոցով կարդեոլոգիական տարբեր սարքավորումների, այդ թվում՝ կարդիոիմպլանտների աշխատանքի մեջ միջամտությունը՝ հակերային, ապօրինի և այլն: Օրինակ թմրամիջոցների ապօրինի վաճառքը և շրջանառությունը չեն կանոնակարգվում, որովհետև օրենսդրությամբ հաստատված բանաձևերի ցանկից մեկ տառ տարբերվող այլ բանաձևի հրապարակում ինտերնետում  թույլ է տալիս ազատ վաճառքի հանել, օրինակ, սինթետիկ Սպայս կոչվող թմրանյութեր: Շահումով խաղեր, կազինոներ. չնայած որ աշխարհի բազմաթիվ պետություններում կան արգելված գոտիներ կազինոների տեղակայման և գործունեության համար, այդ թվում և Հայաստանում, այդուհանդերձ, լավ գիտեք, որ յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր տեղից կարող է ցանկացած շարժական կամ ստացիոնար էլեկտրոնային սարքով  անարգել մուտք գործել որևէ օնլայն կազինո և ցանկացած խաղի մասնակցել կամ առաջարկել երրորդ անձանց մասնակցել: Կան նաև կեղծ վիճակախաղեր, կեղծ աուկցիոններ, կեղծ բրոքերային գործարքներ, գոյություն չունեցող հանգանակություններ և դրամահավաքներ, ֆինանսական դրամային բուրգեր և այլն:

Բանաձևի նախագիծն առնչություն ունի նաև պաշտպանական համակարգերի նկատմամբ միջամտությունն օրենքով կարգավորելուն, հասանելի, լայն սպառման և հատկապես ռազմական նշանակության տեղեկատվությունն ապօրինի ստանալը և տարածելը կանխարգելելուն: Մի մեծ բաժին վերաբերում է նաև սոցիալական ցանցերին, տարբեր սոցցանցային հաշիվներին, որոնց նկատմամբ, գիտենք, թե տեղեկատվական անվտանգության տիրույթում ինչպիսի անհանգստություններ կան, ինչպես են դրանք կոտրվում, ինչպես են դրանք օգտագործում: Տարածված է նաև անձնական տվյալների ապօրինի տիրապետումը, գաղտնալսումը, տեսանյութերի, ձայնային նյութերի և տպագիր տեքստերի ապօրինի ձեռքբերումն ու տարածումը: Այսպիսով, այս ամենն ունի կանոնակարգման անհրաժեշտություն: Այն, ինչ թվարկեցի, ՀՀ օրենսդրությամբ կարգավորված չեն և կարգավորված չեն գրեթե բոլոր, այդ թվում՝ ԵԱՀԿ պետություններում:

Ի՞նչ կտա բանաձևի նախագիծը Հայաստանին, երբ այն ընդունվի (դեռևս նախորդ երկու նստաշրջանների ժամանակ շատ երկրների պատվիրակներ հավանություն են տվել այս նախագծին): Սրանով Հայաստանը կդառնա ժամանակակից, արդիական և դեռևս ամբողջովին ոչ միայն չուսումնասիրված, այլև չմշակված, չկանոնակարգված մի ոլորտի առնվազն մտավոր կենտրոն:

 

«Արմեդիա» ՏՎԳ հարցմանն ի պատասխան՝ Տիգրան Ուրիխանյանը տրամադրել է նաև բանաձի նախագծի ռուսերեն և անգլերեն ամբողջական տեքստերը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    15 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: