ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կհաջողվի՞ ԵՄ-ին փրկել Իրանի հետ համագործակցությունը

zn.ua

Իրանը Եվրամիությանը խոստացել է պահպանել Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը, եթե իրեն փոխհատուցեն ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից կրած վնասը, փոխացնում է The Wall Street Journal-ը՝ Իրանի Ատոմային էներգետիկայի ղեկավար Ալի Աքբար Սալեհին հղումով։

«Գնդակը հիմա Եվրոպայի դաշտում է »,-ասել է նա։

Հնարավոր փոխհատուցման մասին ավելի վաղ հայտարարել էին նաև եվրոպացի քաղաքական գործիչները։ Իսկ Եվրահանձնաժողովը մայիսի 18-ին «Իրանում ԱՄՆ-ի պատժամիջոցներից ԵՄ-ի ընկերությունների պաշտպանության վերաբերյալ» միջոցառումների առաջին փաթեթն է ընդունել: Առաջին քայլը դարձել է «արգելափակող կանոնակարգի» հաստատումը, որը «արգելում է ԵՄ-ի ընկերություններին՝ կատարել ԱՄՆ-ի արտերկրյա պատժամիջոցները, թույլատրում է ընկերություններին դատական կարգով փոխհատուցել կորուստները և չեղարկում է ԱՄՆ-ի պատժամիջոցների կատարման վերաբերյալ օտարերկրյա ցանկացած դատական վճռի գործողությունը ԵՄ-ի տարածքում:

Երկրորդ քայլը Եվրապական ներդումային բանկի կողմից Իրանում եվրոպական ծրագրերի ֆինանսավորման ընթացակարգի հեշտացումն է, երրորդը՝ համակողմանի տնտեսական համագործակցության  ակտիվացումը, մասնավորապես էներգետիկ ոլորտում: Եվրահանձնաժողովը նաև խորհուրդ է տվել անդամ երկրներին ստեղծել Իրանի Կենտրոնական բանկին ուղիղ՝ առանց միջնորդ-բանկերի, բանկային վճարումներ կատարելու մեխանիզմներ: Հիշեցնենք, 1996 թվականին ԵՄ միջոցներ էր ձեռնարկել շրջանցելու Կուբայի, Իրանի և Լիբիայի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները: Մասնավորապես, 1996 թվականին ընդունված օրենքը ենթադրում էր, որ եթե ամերիկյան պատժամիջոցների հետ կապված վեճը հասնի դատարան, ապա վճիռը կգործի միայն եթե դատը տեղի ունեա ԵՄ տարածքում: Իրականում այդ օրենքը չի աշխատել, իսկ ներկա իրավիճակում, վերլուծաբանների կարծիքով, դրանից կարող են օգտվել միայն եվրոպական ոչ մեծ ընկերությունները, որոնք կախված չեն ամերիկյան ներդրումներից, իսկ այնպիսի ընկերություններին, ինչպիսիք են Total-ը, Wintershall-ը, Maersk Tankers-ը կամ Royal Dutch Shell-ը, նման օրենքը դժվար թե օգնի: Օրերս ֆրանսիական Total նավթագազային կորպորացիան արդեն չեղարկել է Իրանի հետ կնքված համաձայնագիրը՝ պատճառաբանելով իր այդ քայլը ամերիկյան ճնշմանը դիմակայելու անհնարինությամբ:

Իրականում եվրոպական երկրներն ավելի մեծ կապեր ունենա ամերիկյան շուկայի հետ, և չնայած պետական մակարդակով Իրանի հետ համագործակցությամբ հետաքրքրվածությանը, վերջիններս դժվար թե ԱՄՆ հետ իրենց տնտեսական շահերը զոհաբերեն Իրանի հետ նոր ձևավորվող հարաբերություններին:

ԵՄ-ին անհրաժեշտ է ավելի կտուկ միջոցներ ձեռնարկել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը փրկելու համար, որը թերևս Եվրոպայի համար դարձել է պատվի հարց: Եվրոպական երկրներին զայրացրել է միջուկային համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի միանձնյա որոշումը, երբ հերթական անգամ Վաշինգտոնը հաշվի չառավ եվրոպական դաշնակիցների շահերը: Կհաջողվի՞ եվրոպական երկրներին պահպանել միջուկային համաձայնագիրը, թե՝ ոչ, դեռևս պարզ չէ, քանի որ քաղաքական կամքից բացի անհրաժեշտ են նաև համապատասխան ֆինանսական միջոցներ. Իրանի հետ համագործակցող եվրոպական խոշոր ընկերությունների համար այդ համագործակցությունը սկզբունքային չէ, և նրանք չեն պատրաստվում գործել ի վնաս իրենց: Նման պայմաններում Իրանի կրած ֆինանսական կորուստները եվրոպական երկրները պետք է վճարեն պետական միջոցներից:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: