ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Այս մասին ասվում է ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:

Արտակ Զեյնալյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և վստահեցրել, որ մեկնարկած ծրագրերն իրականացվելու են ավելի մեծ եռանդով:

Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան շնորհավորել է Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ Եվրոպայի խորհուրդը՝ ի դեմս երևանյան գրասենյակի, Արդարադատության նախարարության հետ ունի ամենաարդյունավետ ու գերազանց համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում նախարարը եվրոպացի գործընկերոջ հետ քննարկել է ընթացքի մեջ գտնվող համատեղ ծրագրերն ու համագործակցության հեռանկարները, մասնավորապես, անդրադարձել քրեակատարողական հիմնարկներում իրականացվող առողջապահական ծառայությունների և պրոբացիոն համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներին:

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը հաստատել է կառույցի պատրաստակամությունը՝ աջակցելու Պրոբացիոն ծառայության անձնակազմի կարողությունների հզորացմանն ու օրենսդրական բարեփոխումների շրջանակում փորձագիտական կարծիքների տրամադրմանը:

Հանդիպման ավարտին արդարադատության նախարարն ու ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են նաև դատաիրավական ոլորտում համագործակցության ծրագրերն ու փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:        


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: