ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞վ կլինի Իտալիայի նոր վարչապետը

Իրավագիտության դոկտոր Ջուզեպպե Կոնտեն «Հինգ աստղ» շարժման և «Լիգայի» կողմից ընտրվել է որպես Իտալիայի կոալիցիոն կառավարության ղեկավար: Երկու կուսակցությունների ղեկավարները բանակցություններ են վարել երկրի նախագահ Սերջիո Մատարելայի հետ՝ իրենց կոալիցիոն կառավարության հաստատման շուրջ:

Հիշեցնենք, որ երկու պոպուլիստական ​​կուսակցությունները դեռևս նախորդ շաբաթ հայտարարել էին կոալիցիա ձևավորելու ծրագրի մասին: Երկու ուժերն էլ մերժում են Եվրամիության «խստապահանջությունը» և ցանկանում են վերանայել Իտալիայի պարտքը:

Կոալիցիայի տնտեսական ծրագրերը կարող են առաջացնել Եվրամիության հետ բախում, եթե նրանք դեմ լինեն նախորդ կառավարության համաձայնագրերին` իջեցնելով Իտալիայի բյուջեի դեֆիցիտը:

Երկուշաբթի Եվրոպական կենտրոնական բանկի խորհրդի անդամ Էվալդ Նուոտնին հայտարարել է, որ առաջարկվող քաղաքականության փոփոխությունները «նյարդային վիճակ» են ստեղծում, ավելացնելով. «Հուսով եմ, որ գործնականում շատ ավելի իմաստուն մոտեցում կլինի, քան այն, ինչ այսօր կարդում եմ թերթերից»:

Երկու կուսակցություններն էլ կոչ են արել վերանայել Եվրամիության հարկաբյուջետային կանոնները, եվրագոտում մնալու հարցն ու միգրացիոն պայմանները, ինչը սարսափ է առաջացրել Բրյուսելում:

Իհարկե, Իտալիայի նախագահն ու խորհրդարանը դեռևս պետք է այս կառավարությանը կանաչ լույս տան, բայց հակառակն անելու հավանականությունը շատ քիչ է այս պահի դրությամբ՝ հաշվի առնելով Ջուզեպե Կոնտեի աճող ժողովրդավարությունը՝ որպես խելացի և փորձառու պրոֆեսոր:

54-ամյա պարոն Կոնտեն մասնավոր իրավունք է դասավանդում Ֆորենցիայում և Հռոմում: Նա պատգամավոր չէ և քաղաքականության մեջ լիովին անհայտ է:

Նա համարվում է փոխզիջումային թեկնածու, ով մեծապես ընդունելի կլինի Իտալիայում, ինչի շուրջ և երկուշաբթի օրը Իտալիայի նախագահի հետ բանակցություններ են վարել «Հինգ աստղի» շարժման առաջնորդ Լուիջի Դի Մայոն և «Լիգայի» առաջնորդ Մատեո Սալվինին:

Ըստ կողմերի՝ Կոնտեն ունի ուժեղ գաղափարներ, թե ինչպես պետք է կառավարել Իտալիան: Նա կոչ է արել վերացնել հարյուրավոր «անիմաստ օրենքները» և հավատում է, որ 20-րդ դարի գաղափարախոսությունները հնացած են:

Պոպուլիստական ​​կուսակցություններն արդեն հրապարակել են իրենց կոալիցիոն մանիֆեստը, որի առանցքային կետերն են աղքատ խավի երաշխավորված եկամուտը, ապօրինի միգրանտների զանգվածային տեղահանությունը, նոր հարկային դրույքաչափերը, Իտալիայի պարտքը, կենսաթոշակային բարեփոխումները, Ռուսաստանի հետ հարաբերությունները և այլն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: