ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ–ն կոչ է անում ԱՄՆ–ին առևտրային հարցերը քննարկել ԱՀԿ–ի շրջանակներում

Եվրոպական միությունը դիմել է Միացյալ Նահանգներին՝ կոչ անելով  ազատ եւ արդարացի առեւտրի ամրապնդումը քննարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պիտեր Ալթմայերը՝ հավելելով, որ Վաշինգթոնը պետք է պատասխանի, փոխանցում է Reuters–ը։  

«Հիմա ԱՄՆ-ը պետք է խուսափի լարվածությունից, որը կվնասի բոլորին»,–ասել է Պիտեր Ալթմայերը։

Նրա խոսքով՝ դեռ հայտնի չէ՝ կհաջողվի Եվրոպային հաջողության հասնել ԱՄՆ կողմից նախատեսվող պողպատի եւ ալյումինի ներկրման մաքսատուրքերից ազատելու հարցում։ Միաժամանակ, նա նշել է, որ ԵՄ–ն մոտ ժամանակներս մտադիր է այդ հարցում կոշտություն դրսեւորել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 56%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    4 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: