ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե երբևէ Հայաստանին որևէ վտանգ սպառնա, մենք պատրաստ կլինենք նույնիսկ զոհվել. Բելառուսի ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Մայիսի 23-ին Բելառուսի Բրեստ քաղաքում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Կորյուն Նահապետյանը և Տիգրան Ուրիխանյանը:

Տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ Կորյուն Նահապետյանը բարձրացրել է ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը, ինչին ի պատասխան Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է. «Եթե երբևէ Հայաստանին որևէ վտանգ սպառնա ու Հայաստանի նկատմամբ որևէ երկրի կողմից կիրառվի ցանկացած տիպի, այդ թվում նաև այդ զինատեսակները, մենք կկատարենք պայմանագրային մեր բոլոր պարտականություններն ու պատրաստ կլինենք նույնիսկ զոհվել մեր հայ եղբայրների հետ իրենց անվտանգության համար»:

Հայկական կողմի առաջարկով հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգում ներառվել է նաև պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած կիբերանվտանգության ոլորտին վերաբերող բանաձևի նախագիծն ու մոդելային օրենքի մշակման առաջարկությունը: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: