ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 588,75 դրամ ԱՐԾԱԹ - 233,49 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 516,74 դրամ

Հայաստանում և Արցախում նշում են վերջին զանգը

Eli.am

Մայիսի 25-ին Հայաստանի դպրոցներում հնչում է վերջին զանգը: Շրջանավարտների թիվն այս տարի 9 600 է, իսկ 31․300 աշակերտ ավարտում է 9-րդ դասարանը։

Արցախում վերջին զանգը կհնչի մայիսի 26-ին, քանի որ կրթական հաստատություններն Արցախում վեցօրյա են: Արցախի կրթության և գիտության փոխնախարար Միքայել Համբարձումյանը տեղեկացրել է, որ Արցախում 9-րդ դասարանը կավարտի 1․885, 12-րդ դասարանը` 787 շրջանավարտ:

Երևանի Ազատության հրապարակում ավանդույթի համաձայն քաղաքապետարանը մայիսի 25-ին՝ ժամը 19.00-ին «Վերջին զանգ»-ին նվիրված ուրախ տոնական համերգային ծրագիր է նախաձեռնել, որին իրենց մասնակցությունը կունենան հայկական էստրադայի սիրված երգիչները, փոխանցում է «Արմենպրես»-ը

Միասնական քննություններն այս տարի կմեկնարկեն հունիսի 8-ից: Քննությանը նախնական տվյալներով կմասնակցի 5100 դիմորդ` ԼՂՀ դիմորդները ներառյալ: Առաջին քննությունը դիմորդները կհանձնեն կենսաբանություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն առարկաներից:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 17.70 կմ/ժ
17 C°
 
18°  31° 
22.08.2018
18°  31° 
23.08.2018
Հարցում

Կազդե՞ն Խաչատուրովի շուրջ վերջին զարգացումները ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: