ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արտակ Զեյնալյանը Իտալիայի դեսպանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 24-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը և ընդգծել, որ Իտալիայի հետ արդարադատության ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա՝ հատկապես ՀՀ և ԵՄ-ի միջև 2017թ. նոյեմբերի 24-ին կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

Իտալիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարար Զեյնալյանին ընդունելության համար և նշել, որ իր կողմից կարվի առավելագույնը՝ երկու երկրների դատաիրավական ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանն անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարին, փոխադարձ այցեր կազմակերպելու հնարավորություններին, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության ոլորտում Իտալիայի փորձն ուսումնասիրելուն վերաբերող մի շարք հարցերի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: