ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կիրկորովն ասել է, թե ինչու իրեն հայ չի համարում

24News

Հայտնի ռուս երգիչ և կոմպոզիտոր Ֆիլիպ Կիրկորովը խոստովանել է, որ ինքը հայ չէ, այլ մարդ–international։ Այդ մասին Կիրկորովը պատմել է GAZLIVE հաղորդման ընթացքում ռեփեր Բաստային տված հարցազրույցում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: 

«Մի՞թե երաժշտության մեջ կարևոր է, թե ով ես դու ազգությամբ։ Բոլորը գիտեն, որ ես բուլղարացի եմ, դա ակնհայտ փաստ է», - ասել է Կիրկորովը։

Միգուցե բանն այն է, որ հայերն ուղղակի չեն ուզում իրեն հայ համարել, հետաքրքրվել է Բաստան։

«Բոլորն ուզում են, որ ես իրենց ազգությանը պատկանեմ։ Վերջին ազգությունը, որն ինձ վերագրում են, մոլդովացին է, և ես դրա դեմ ոչինչ չունեմ։ Բոլորը գիտեն, որ կապ ունեմ «Եվրատեսիլի» հետ։ Ես երգ եմ գրել մոլդովական DoReDoS խմբի արտիստների համար», - ասել է երգիչը։

Ռուսական էստրադայի արքան հավելել է, որ հիմա նա մոլդովացի է, մի ժամանակ եղել է բելառուս, ուկրաինացի` հանդես գալով ռուսական դրոշի տակ «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում։

Կիրկորովը հավելել է, որ նա international է, և ազգությունը նրա համար ոչ մի կապ չունի։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: