ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահ Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերի ևցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա նաևասել է, որ մայիսի 28-ին Հայաստանը ևս կնշի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյա հոբելյանը։

Հանրապետության Նախագահը ևվարչապետ Կվիրիկաշվիլին գոհունակությամբ փաստել են երկու բարեկամ երկրների դինամիկ զարգացող ու տարեցտարի ամրապնդվող հարաբերությունները, ևնշել, որ հպարտ են ընդհանուր պատմությամբ, որի ընթացքում սովորել են միմյանցից ևայսօր ուրախ են միմյանց հաջողություններով։

Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում կողմերը կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը, առկա ներուժի առավելագույնս օգտագործումը։ Նրանց համոզմամբ, հայ-վրացական բարձր մակարդակի շփումները լավ նախադրյալներ են ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար: Հատկապես կարևորվել է ակտիվ փոխգործակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ևմի շարք այլ բնագավառներում:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաևՀայաստանում տեղի ունեցած փոփոխություններին։ Վրաստանի վարչապետը,  գոհունակությամբ արձանագրելով իրավիճակի քաղաքակիրթ ևխաղաղ հանգուցալուծումը, կարևորել է Նախագահ Սարգսյանի դերն ու ջանքերն այդ գործընթացներում ևնշել, որ շահագրգիռ են հարեւան երկրի կայունությամբ։ Հանրապետության Նախագահն իր հերթին ասել է, որ համատեղ բոլոր ծրագրերը ոչ միայն շարունակվելու են, այլև՝ ընդլայնվելու։ «Մենք հետաքրքրված ենք լավագույնս օգտագործելու տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ողջ ներուժը»,-շեշտել է նա։  

31814_b.jpg (1000×666)

31816_b.jpg (1200×883)

31819_b.jpg (1200×797)

31821_b.jpg (1200×797)


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: