ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թբիլիսիում նախագահ Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի գործընկերոջ հետ

president.am

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ։

Ընդգծելով, որ անցած տարի Հայաստանն ու Ֆինլանդիան թևակոխեցին դիվանագիտական հարաբերությունների քառորդ դարը, նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ այդ տարիների ընթացքում հայ-ֆիննական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել։ Արմեն Սարգսյանը կարևորել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը և հրավիրել է իր ֆին գործընկերոջը՝ պաշտոնական այց կատարելու Հայաստան։

Նախագահ Սարգսյանի խոսքով, Հայաստանն ու Ֆինլանդիան, լինելով փոքր երկրներ, ունեն բազմաթիվ ընդհանրություններ, որոնք լավ հիմք են ստեղծում համագործակցություն շրջանակն ընդլայնելու համար:

Ֆինլանդիայի նախագահն ասել է, որ ուշի-ուշով հետևել են Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններին և ուրախ են իրավիճակի քաղաքակիրթ ու խաղաղ հանգուցալուծմամբ։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո այդ փաստաթղթի շրջանակներում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ։ 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: