ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 204,41 դրամ ԱՐԾԱԹ - 227,32 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 585,77 դրամ

«Քննարկում էինք՝ երբ ենք Արարատ սարը հետ բերելու»․ Արմեն Սարգսյանն ընթրել է Էլթոն Ջոնի հետ

News.am

Բրիտանացի լեգենդար երգիչ Էլթոն Ջոնը հավանաբար հաջորդ տարի Հայաստանում համերգ կտա։ News.am-ի հաղորդմամբ, այս մասին ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ով Էլթոն Ջոնի հետ ընթրել է «Անկյուն» ռեստորանում։

Հարցին, թե ինչ են քննարկել Էլթոն Ջոնի հետ, Արմեն Սարգսյանը պատասխանել է կատակով. «Քննարկում էինք, որ Հայաստանում հոյակապ ուտելիք կա։ Եվ քննարկում էինք՝ երբ ենք Արարատ սարը հետ բերելու»։
Նախագահը նշել է, որ երգիչը հայկական ուտելիքներից փորձել է ամեն ինչ և հավանել է։

Հարցին, թե ինչ նպատակով է երգիչը ժամանել Հայաստան, Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Էլթոնը բարեկամ է, իմ բարեկամը, պարոն Վաչե Մանուկյանի բարեկամը, Րաֆֆի Մանուկյանի բարեկամը և այստեղ եկել է հիմնականում բարեգործական ծրագրերով, երեխաների համար։ Հավանաբար մյուս տարի կգա համերգով»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 84%
Քամի՝ 9.66 կմ/ժ
4 C°
 
   
14.11.2018
  11° 
15.11.2018
Հարցում

Կո՞ղմ եք Փաշինյանի քաղաքականությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: