ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԱԾ տնօրենն առաջիկայում նոր բացահայտումներ է խոստանում

Armenpress

Առաջիկա օրերին կշարունակվեն ԱԱԾ գործողությունները՝ այլ ոլորտներում, այլ անձանց հետ կապված։ Մայիսի 28-ին Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ ինչպես և խոստացել էին՝ բոլոր ապօրինի հարստացածները, կոռուպցիոն սխեմաներով աշխատողները, կոռումպացված պաշտոնյաները և առհասարակ օրինախախտները կպատժվեն։ Նա խոստացավ՝ պայքարը լինելու է շարունակական և անզիջում, հայտնում է Panorama.am։

«Մեր քայլերը լինելու են հետևողական, բոլոր ապօրինի հարստացածները և առհասարակ օրենք խախտածները ենթարկվելու են պատասխանատվության։ Դուք տեսնում եք, որ մենք փոխել ենք աշխատաոճը և հրապարակային ենք աշխատում, համբերեք և առաջիկա օրերին կտեսնեք շատ բացահայտումներ։ Մենք մեր աշխատանքով ցույց ենք տալիս՝ ինչ ենք անում, դա կլինի շարունակական»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք նախկինում նույն այդ սխեմաները չեն գործել, Վանեցյանն արձագանքեց, որ ինքը կարող է համակարգի անունից խոսել իր պաշտանավարման օրվանից՝ 2018 թ. մայիսի 10-ից սկսած։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ այդ բացահայտումների հետ կապված՝ այս օրերին որևէ մեկը չի՞ դիմում խնդրանքով կամ միջնորդությամբ։

«Ինձ ոչ ոք չի միջնորդել, կարծում եմ՝ նման բան ոչ ոք իրեն թույլ չի տա»,- ասաց նա՝ կրկին խոստանալով, որ առաջիկայում տարբեր ոլորտներում կլինեն բացահայտումներ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: