ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երեխաները մեզ համար գերագույն արժեք են. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը

CrossNews

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ`

«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ:

Սիրելի՛ փոքրիկներ, մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն, ընտանեկան ու պետական հոգատարությամբ շրջապատված անհոգ, երջանիկ մանկություն, լիարժեք կրթություն:

Միշտ սիրե՛ք ազնիվն ու բարին, իսկ այն պաշտպանելու համար կարդացե՛ք, սովորե՛ք, դարձե՛ք խելացի և ուժեղ, ինչպես ձեր սիրած հեքիաթների հերոսները:

Իսկ ձեզ, սիրելի՛ ծնողներ, շնորհավորում եմ Ծնողների համաշխարհային օրվա առթիվ և մաղթում, որ լավագույնս կատարեք ձեր պարտքը մանուկների նկատմամբ: Երեխաները մեզ համար գերագույն արժեք են: Դա ամրագրված է մեր ազգային արժեհամակարգում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում ու նաև բազմաթիվ օրենքներում, որոնք մշտապես կատարելագործվում են:

Այսօր նաև պիտի երախտագիտության ու գնահատանքի ջերմ խոսքեր ուղղենք բժիշկներին, մանկավարժներին, սոցիալական աշխատողներին, այն միջազգային ու հասարակական կառույցներին, որոնք ամենօրյա աշխատանքով ապահովում են երեխաների լիարժեք ու ներդաշնակ զարգացման իրավունքները:

Միասին օգնելով այսօր խնամքի ու հոգատարություն կարիք ունեցող մանուկներին՝ մենք կկարողանանք ստեղծել այն միջավայրը, ուր մեր երեխաների մանկությունն ու իրավունքները պաշտպանված կլինեն:

Իմ փոքրի՛կ բարեկամներ, Հայաստանի փոքրի՛կ քաղաքացիներ, կրկին մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն, երջանիկ մանկություն և ձեր բոլոր երազանքների իրականացում»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: