ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում անց է կացվել ՊԲ ռազմական խորհրդի նիստ

Հունիսի 2-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի   և գումարտակների հրամանատարները, առանձին ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ:

   Ռազմական խորհրդի օրակարգային հարցերը վերաբերում էին ՊԲ  մարտական հերթապահության ու ինժեներական ապահովման վիճակին, առկա խնդիրներին և լուծման ուղիներին, ինչպես նաև զինված ուժերի արդի պահանջներն ու առաջատար երկրների փորձը հաշվի առնելով` հետախուզության զարգացման հեռանկարներին:

   Ըստ այդմ` առանձին ուղղություններով հնչել են համապարփակ զեկույցներ, ծավալվել ակտիվ քննարկումներ, վեր են հանվել այս կամ այն բնագավառում տեղ գտած բացթողումները, անդրադարձ կատարվել ծնող պատճառներին և այսուհետ դրանցից խուսափելու ուղիներին:

        Օրակարգային հարցերի վերաբերյալ ելույթներ են ունեցել բանակի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, միավորումների և զորամասերի հրամանատարներ, մարտական ապահովման բաժինների պետեր:

        Նշված ելույթներում շոշափվել են այնպիսի թեմաներ, որոնք առնչվում են մարտական հերթապահության նախապատրաստման, կրման և համակողմանի ապահովման վիճակին, հետախուզական, ինժեներական, կապի և թիկունքային ապահովման, դիտարկման համակարգի կատարելագործման հարցերին, իրականացվող գործընթացները առավել բարձր արդյունավետության մակարդակով կյանքի կոչելու խնդիրներին:

          Վերջում ընդհանրացնելով նիստի արդյունքները, բանակի հրամանատարը ներկա հրամկազմին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարել մարտական հերթապահության նախապատրաստման ու կրման ժամանակ առաջնորդվել նաև ռազմական խորհրդի որոշման դրույթներով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: