ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանն ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների

voskanapat.info

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների։

Քննարկվել են նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։
Երկրի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, և մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։

Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և խմբակցությունների ղեկավարների հետ։
Հանդիպմանը քննարկվել են երկրի ներքին կյանքին առնչվող մի շարք հարցեր։ Հատուկ ուշադրության կենտրոնում է եղել նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպը։
Երկուստեք կարևորվել է հանրապետությունում կայունության և օրենքի գերակայության պահպանման անհրաժեշտությունը և ընդգծվել, որ պետք է տեղի ունենա մանրակրկիտ հետաքննություն և մեղավորները պատասխանատվություն կրեն օրենքի սահմաններում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: