ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրամիությունը 20 միլիոն եվրո կտրամադրի «Թումո» ստեղծարար կենտրոնի հետ իրականացվող ծրագրին

Եվրամիությունը 20 միլիոն եվրոյի չափով աջակցություն կապահովի «Թումո» ստեղծարար կենտրոնի հետ իրականացվող ծրագրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Եվրամիությունը չափազանց ակտիվ է Հայաստանում և մասնավորապես` Երևանում: Վերջին 7 տարիների ընթացքում Եվրամիությունը Երևանին հատկացրել է 25 միլիոն եվրո: Այս ամբողջն ուղղվել է Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման աշխատանքներին և բարեկարգմանը, Նուբարաշենի աղբավայրի վերակառուցմանը, Երևանում էներգաարդյունավետության ծրագրի իրականացմանը, ինչպես նաև փողոցային լուսավորության ապահովմանը: Մի ծրագրի շրջանակներում, որով համագործակցություն է իրականացվում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ, Եվրամիությունը կապահովի 20 միլիոն եվրոյի չափով աջակցություն: Այդպիսով՝ Եվրամիության ընդհանուր աջակցությունը Երևանին կհասնի ավելի քան 40 միլիոնի»,- ասաց Սվիտալսկին:

Պյոտր Սվիտասկին շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետարանին և բոլոր գործընկերներին «Եվրոպայի օր» տոնական միջոցառումը կազմակերպելու համար:

«Եվրոպայի օրը մենք տոնում ենք հայերի հետ միասին, որովհետև հայերին համարում ենք Եվրոպայի առավել ընդարձակ ընտանիքի անդամ: Եվրոպայի օրը համերաշխության, միասնության և ազատության օր է: Եվրոպայի օրվա կապակցությամբ մենք տոնում ենք այն արժեքները, որոնք միավորում են Հայաստանը և Եվրամիությունը»,- ասաց Սվիտալկսին:

Երևանի Հյուսիսային պողոտայում հունիսի 2-ին անցկացվեց Եվրոպայի օրվան նվիրված տոնական միջոցառում: Եվրոպայի օրը նշվել է Իջևանում, Հրազդանում, Վանաձորում, Գյումրիում, Կապանում և Եղեգնաձորում: Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտասկին նշեց, որ Երևանում արձանագրվելու է Եվրոպայի օրվա տոնակատարությունների վերջին կանգառը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: