ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը չափազանց կարևոր դերակատար է համարում ԵԱՏՄ- ԵՄ համագործակցության հարցում. Արծվիկ Մինասյանը

Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության առևտրատնտեսական կապերի հաստատման գործում Հայաստանը կարող է չափազանց մեծ դերակատարություն ունենալ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ «ԵԱՏՄ երկրների ելքը դեպի արտաքին աշխարհի հետ համագործակցության նոր մակարդակ» խորագրով ամենամյա գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: «Հայաստանն այս հարցում կարող է չափազանց կարևոր դերակատարում ունենալ ոչ միայն այն պատճառով, որ լինելով ԵԱՏՄ անդամ` նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ, այլ նաև կան ուղղություններ ու հստակ նախանշված գործողություններ, որոնք մեր տնտեսությունն ու դեպի Հայաստան ներդրումները կդարձնեն առավել գրավիչ»,-ասաց նախարար Մինասյանը:

Նա սկզբունքային նշանակություն տվեց ի դեմ Հայաստանի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ձևավորված համագործակցության և հանդուրժողականության մթնոլորտին: «Հայաստանն իսկապես դարձել է այն օղակը, որը, կարող է համադրելով ու անհրաժեշտ փոփոխություններն իրականացնելով, ապահովել փոխադարձ մուտքը երկու տարբեր միություններ, ինչպես նաև օգտվել այն հնարավորությունից, որ ընձեռված է Իրանի հետ համագործակցության շրջանակներում»:

Այս հարցում Արծվիկ Մինասյանը կարևորեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ստեղծումը, որը բոլոր կողմերի համար շահավետ արտադրության կազմակերպման վայր կարող է դառնալ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: