ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեզ համար կարևորը պետության անվտանգությունն է. Արա Բաբլոյան

armenpress.am

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հունիսի 4-ին Մոսկվայում հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ:

ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Սլովակիայի հետ շփումների ակտիվացումն ու խորացումը թե՛ միջպետական և թե՛ միջխորհրդարանական համագործակցության ձևաչափերով: ՀՀ խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ուրվագծել համագործակցության նոր ուղիներ: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային խորհրդարանական հարթակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում համագործակցությանը:

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման մասին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված ցուցահանդեսի անցկացումը Սլովակիայի Ազգային խորհրդում: «Նման միջոցառումներն անչափ կարևոր են: Մենք հետևողական քայլեր ենք կատարում, որոնք անհրաժեշտ են ոչ միայն մեր երկրներին, այլև ողջ աշխարհին»,- ասել է Արա Բաբլոյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին: Արա Բաբլոյանն ընդգծել է, որ մեր երկիրն ընտրեց խնդիրների լուծման ժողովրդավարական ուղին:

«Մեզ համար կարևորը պետության անվտանգությունն է, ժողովրդավարության ամրապնդումն ու հանրության բարեկեցության ապահովումը»,-ընդգծել է Արա Բաբլոյանը:

Անդրեյ Դանկոն իր հերթին կարևորել է բարեկամական ու քրիստոնեական արժեքների վրա հիմնված հայ-սլովակյան հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը: 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: