ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարության ծրագիր. ժամկետային զինծառայողի նյութական բավարարումը պետք է կազմակերպել այնպես, որ ծնողները շոշափելի մասնակցություն չունենան այդ գործընթացին

Armef News

Զինված ուժերը պետք է գործնականում զերծ մնա քաղաքական և ընտրական գործընթացների վրա որևէ հնարավոր ապօրինի ազդեցությունից։  Զինված ուժերի անձնակազմը՝ շարքայինից մինչև գեներալ, պետք է հնարավորություն ունենա որպես Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացի ընտրություններում իր կամքը արտահայտել առանց ապօրինի ներգործությունների։ Այս մասին ասված է նոր կառավարության ծրագրում, որը հունիսի 7-ին ԱԺ–ում ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է NEWS.am-ը:

Ծրագրում նշվում է նաև, որ անհրաժեշտ սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութատեխնիկական միջոցներով համալրվածությամբ, ռազմական կառավարման արդիական համակարգերի ներդրմամբ, ինչպես նաև անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշների սահմանմամբ բարձրացնել ՀՀ Զինված ուժերի մարտունակության մակարդակը։

Ծրագրում շեշտվում է, որ պետք է  ժամկետային զինծառայողների պատշաճ և ամբողջական նյութական բավարարումը կազմակերպել այնպես, որ ժամկետային զինծառայողների ծնողները ստիպված չլինեն շոշափելի մասնակցություն ունենալ այդ գործընթացին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: