ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լրատվամիջոցներ․ Քնեսեթն ամեն դեպքում քննարկումներ կանցկացնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով

Egypt Today

Քնեսեթն, այնուամենայնիվ, քննարկումներ կանցկացնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով։ Այս մասին հայտնում է ''Arutz Sheva'' կայքը՝ վկայակոչելով Իսրայելի պետական հեռուստաընկերությանը, փոխանցում է News.am-ը։

Նշվում է, որ Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը պատրաստվում է խորհրդարանի անդամ, «Մերեց» կուսակցության ներկայացուցիչ Թամար Զանդբերգի կողմից հաջորդ շաբաթ ներկայացվելիք բանաձեւի շուրջ քվեարկություն անցկացնել։

Իսրայելական կայքում շեշտվում է, որ բանաձևի ընդունումը հակասում է Իսրայելի ԱԳՆ դիրքորոշմանը։

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել էր երկրի արտաքին գործերի նախարարության հանձնարարականը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի շուրջ Քնեսեթում քննարկումները մինչեւ Թուրքիայում հունիսի 24-ին նշանակված  արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը հետաձգելու մասին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: