ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքուն քննադատում է Փաշինյանի դիրքորոշումը

Shabat.am

Պաշտոնական Բաքուն քննադատել է Ստեփանակերտի ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու՝ Հայաստանի վարչապետի դիրքորոշումը: «Մենք այդ հայտարարությունները գնահատում ենք որպես բանակցային գործընթացի տապալմանն ու ոչ-կառուցողական ստատուս քվոյի պահպանմանն ուղղված քայլ», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Վերջինս պնդել է, թե Հայաստանի միջազգային իրավական պատասխանատվությունը՝ որպես հակամարտության կողմ, հիմնավորվում է «Ադրբեջանի գրավյալ տարածքներում Հայաստանի զինված ուժերի ներկայությամբ և այդ տարածքների շարունակական օկուպացիայով»:

«Հայաստանը պետք է հասկանա, որ Ադրբեջանը արդեն իսկ մեծ զիջում է արել՝ 25 տարի բանակցություններ վարելով մեր տարածքները օկուպացրած երկրի հետ», - նաև հայտարարել է Հաջիևը, գրում է Azatutyun-ը:

Հիշեցնենք, Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության մասին: Այսօր ավելի վաղ՝ իր կառավարության ծրագիրը ներկայացնելիս, նա խորհրդարանում հայտարարեց, որ չի կարող Արցախի անունից բանակցություններ վարել, ինչպես արել են ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

«Ճիշտ են արել թե սխալ՝ դա ուրիշ խնդիր է, բայց նրանք դրա համար ունեցել են պատճառ: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության շարժման կազմակերպիչներից է: Հետևաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե մենք դրան ոնց ենք վերաբերվում: Բայց նույնը չեմ կարող անել ես: Մեծագույն ցանկության դեպքում անգամ չեմ կարող Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել ինքս ինձ, որովհետև դրա համար չկա ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական հիմնավորում», - շեշտեց Փաշինյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: