ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանյան ներքաղաքական իրադարձությունները չունեն որևէ աշխարհաքաղաքական երանգ. ՀՀ ԱԳ նախարար

Kommersant

Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները չունեն աշխարհաքաղաքական երանգ։ Այս մասին Коммерсант-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում Ռուսաստանի փորձագիտական դաշտից հնչած գնահատականներին, հատկապես Միխայիլ Լեոնտևի հնչեցրած հայտարարություններին, նախարարը նշել է, որ գուցե պետք չէ դրա վրա զարմանալ, բայց, այդուհանդերձ, դա ցավոտ էր: Նախարարը տեղեկացրել է, որ հայկական կողմը կշարունակի օգնել փորձագիտական հանրությանն ավելի հստակ տեսնելու այն, ինչ տեղի է ունեցել հայ հասարակության շրջանում:

«Դա խորապես ներքին քաղաքական հարց էր, որը չունի որևէ աշխարհաքաղաքական երանգ: Դա ավելի քան հստակ ասված էր և ներկայացված: Եթե փորձագիտական հանրությունը դա դեռ չի ընկալել, ապա ժամանակն անպայման դա ցույց կտա, և փորձագետները կկարողանան իրավիճակն ընկալել ավելի հստակ: Թեպետ մենք արել ենք ամեն ինչ, որ այդ ընկալումը լինի արագ»,- ասել է նախարարը:

Նա նշել է, որ միգուցե գայթակղիչ է անցկացնել զուգահեռներ այլ իրավիճակների միջև, և միգուցե հենց դրանում է կայանում փորձագիտական հանրության աշխատանքը: «Բայց մեկ անգամ ևս ընդգծում եմ՝ այն ինչ կատարվել է Հայաստանում, խորապես ներհայաստանյան գործընթաց էր՝ առանց աշխարհաքաղաքական երանգների»,- հավելել է ԱԳՆ ղեկավարը:

Նախարարը նշել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև երկխոսությունը ոչ միայն արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով է, այլև երկու երկրների նախագահների և վարչապետների մակարդակով: 

«Մենք շատ հստակ ենք եղել մեր ձևակերպումներում. Հայաստանի արտաքին քաղաքական կուրսում կայունությունը և  հետևողականությունը մնում է անփոփոխ, այդ կուրսում Ռուսաստանի հետ հարաբերություններն ունեն հատուկ, վառ ընդգծված տեղ: Մենք մեր հարաբերություններում առաջ ենք շարժվում այդ ձևակերպման հիման վրա»,- ասել է Մնացականյանը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: