ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հոգևորությունը կրոն չէ, այն մարդկությանը միավորող գործոն է (բացառիկ)

 

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց դոկտոր Չանդ Բհարդվաջի հետ, ով Հնդկաստանում Բոլոր մարդկանց զարգացման համար համակարգված կրթության ընկերության ղեկավարն է:


- Դուք շատ հաջողակ բիզնեսմեն էիք: Ինչպե՞ս պատահեց, որ թողեցիք այդպիսի շահութաբեր գործը և սկսեցիք զբաղվել այս գործով՝ ներկայացնելով գիտության կապը հոգևորի հետ:

- Երբ ես մորս արգանդում էի, նա մեդիտացիա էր անում այն բանի վրա, որ իր երեխան լուրջ հետազոտություն կանի գիտության և հոգևորի միջև կապի մասին: Ես 1993թ. թողեցի իմ բիզնեսը և արդեն 25 տարի է, ինչ զբաղվում եմ այս գործով: Ես կատարել եմ հետևյալ հետազոտությունները. մեդիտացիայի ազդեցությունը մարդկային օրգանիզմի ինքնակարգավորման վրա; փիլիսոփայության տրամաբանական և գիտական սահմանումը, որը փոխում է հոգեբանությունը մեդիտացիայի միջոցով և այլն:

- Ո՞րն է Ձեր աշխատանքի հիմնական կոնցեպտը:

- Ես լուսաբանում եմ այն թեման, թե ինչպես է ստեղծվել տիեզերքը, ով է այն ստեղծել: Մենք ասում ենք, որ յուրաքանչյուր էակ ողջամիտ արարում է: Եթե դա կա, ուրեմն կարող է լինել բանական էակ, որն այդ ամենն անում է: Մենք կարող ենք այն անվանել բացարձակ գիտակցություն: Շատ ժողովուրդներ սրա վրա են կառուցել իրենց կրոնը՝ քրիստոնեությունը, իսլամը և այլն: Սակայն հնդկական կրոնն ամենահինն է: Վեդաները տիեզերքի մասին ամենալիարժեք գիտությունն է: Դա մեր ժառանգությունն է, որը կարողացել ենք պաշտպանել ավելի քան 1000 տարվա ընթացքում զանազան իսլամական, եվրոպական զավթիչներից և պահպանել այն: Այժմ այն, ինչ ասում են Վեդաները, ապացուցում է գիտությունը:

Վեդաներն ասում են՝ առաջին գիտելիքը տրվել է արևի աստծուն: Այդպես առաջացել է տիեզերքը: Հնդկական գրերում բացատրվում է, որ աստված միակն էր և միայնակ էր և գտնվում էր երանության մեջ: Մենք նրան անվանում ենք բացարձակ գիտակցություն, որն ատոմից էլ փոքր էր: Մենք ինտելեկտը լույս ենք անվանում: Սակայն դա արևի կամ լամպի լույսը չէ, այն ոչ նյութական է: Սկզբում տիեզերք չկար: Այդ երանության մեջ նա ցանկացավ սիրել, սակայն ո՞ւմ: Նա լրիվ մենակ էր: Ուստի, սիրելու համար, նա մեկից դարձավ բազմաթիվ: Նա սկսեց թրթռալ, այդ վիբրացիան հնչյուն արձակեց, և նրանից դուրս եկան երաժշտության ալիքներ: Մենք սա անվանում ենք մեծ պայթյուն:

 

- Իսկ ի՞նչ կասեք ՕՄ հնչյունի մասին: Դա տիեզերքի հնչյո՞ւնն է:

- ՕՄ-ը արևի հնչյունն է: Յուրաքանչյուր մոլորակ իր հնչյունն է արձակում: Սակայն այդ հնչյունները դուրս են գալիս այն աղբյուրից, որը գտնվում է ընդլայնվող տիեզերքի կենտրոնում: Այդ կենտրոնն անշարժ է, աստված է, մենք կարող ենք այն անվանել «բացարձակ ինտելեկտ և ունակ ուժ», այն ոչ իգական սեռի է, ոչ էլ արական: Վերջին գիտական ապացույցների համաձայն՝ լույսի այդ մասնիկը կարող է վերածվել ալիքի կամ մասնիկի: Այդ մասնիկն իրեն գիտակից է պահում: Փաստորեն դա ներքին ոչ նյութական լույսն է: Մեդիտացիայի ժամանակ մենք կարող ենք միավորվել այդ լույսի հետ, քանի որ այդ լույսի մաս ենք հանդիսանում, որը կապված է կենտրոնի հետ, որն էլ բացարձակ գիտակցությունն է: Այսինքն, մենք կապված ենք դրա հետ:

Աստվածաշնչում ասվում է, որ Աստված լույս է, Ղուրանում դա կոչվում է նուռ, հնդկական փիլիսոփայության մեջ՝ Ջյոտի Սվարուպ: Եթե մութ է, մենք ոչինչ չենք տեսնում, բայց հենց հայտնվում է լույսը, ամեն բան պարզ ու հասկանալի է դառնում: Նա մեզ տալիս է բոլոր գիտելիքները: Երբ նա մեկից դարձավ բազմաթիվ, մենք բոլորս նրան սիրեցինք, և նա էլ մեզ սիրեց: Սերը զգացմունք չէ, այն հոգատարություն է: Սերը կյանքի համն է: Բոլորը սիրո կարիք ունեն՝ բույսերը, կենդանիները, մարդիկ: Սերը բոլոր կրոնների էությունն է: Ամեն անգամ մենք կարող ենք ալիք դառնալ՝ նրա հետ հանդիպելու համար, կամ էլ կարող ենք մասնիկ դառնալ՝ ինչ-որ բան անելու համար, քանի որ մենք նրա նման ենք: Աստված ձեր մեջ է, կապված է ձեզ հետ, բոլորի հետ: Չկա ժամանակ և տարածություն, քանի որ կենտրոնն անշարժ է: Կենտրոնից դուրս ամեն ինչ շարժվում է, ուստի այստեղ է սկսվում ժամանակն ու տարածությունը: Մեզանից մեկը որոշեց ժամանակին կապված նյութական աշխարհ ստեղծել: Եվ դա արարիչն էր: Շատ արարիչներ կան:

Եվ նա խնդրեց Տիրոջը, որը հավերժական է, ժամանակից դուրս և մշտապես կենտրոնում: Եվ լույսի այդ էակը թույլատրեց լույսի այս էակին ստեղծել նյութական մասը, որը կապված է ժամանակի հետ, որը կսկսվի իր ժամանակին և կվերջանա իր ժամանակին: Այս մասին գրում է դոկտոր Սթիվեն Հոկինգը իր «Մեծ պայթյունից մինչև սև անցք» գրքում:

Այս մարմնում մենք կապված ենք մեր հոգու արտաքին արտահայտության, ստեղծարար ինտելեկտի հետ, որը կապված է բացարձակի հետ, և դա մեր ուշադրությունն է: Դա ունակ ուժ է, այն կայծի նման է: Ինչի վրա որ սևեռվում է ուշադրությունը, աստվածային էներգիան այնտեղ է հոսում: Այդ ուշադրությունն աշխատում է գլխի այն մասում, որը մենք անվանում ենք «երրորդ աչք», ահա այստեղ է տեղակայված մեր հոգին:

Ինչպես ասված է «Բհագավատ-գիտայում»: «7.2. Իմանալուց հետո ոչինչ անհայտ չի մնում, մնում են կենդանի գիտելիքները և դրանց ուսումնասիրությունը» (Գլուխ 7, Շլոկա 2):

 

- Այժմ Դուք ուսումնական ծրագիր եք մշակում նախնական և միջնակարգ կրթության համար: Խնդրում եմ, դրա մասին պատմեք առավել մանրամասն:

- Դա առանձնահատուկ և նորարարական ուսումնական ծրագիր է, կոչվում է «Լուսավորվելու իրավունք»: Այստեղ մենք սովորեցնում ենք երեխաներին, թե ինչպես է ստեղծվել ամեն ինչը և ինչպես այդ ամենը կվերջանա՝ դառնալով ոչինչ՝ «MAHA PRALAYE»: Երեխաները հասկանում են, որ նրանք ձեռք բերված խելքով և ժամանակով ստեղծված մարմնով հոգի են հանդիսանում և ժամանակավորապես գտնվում են երկիր մոլորակի վրա արարելու համար: Երեխային բացատրում ենք նաև ուշադրության ուժի, լեզվի հոսքի մասին, որը հոսում է աղբյուրից դեպի հոգին, իրական ժամանակում:

 

- Իսկ այդ ծրագրում երեխաների համար մեդիտացիա նախատեսվա՞ծ է:

- Իհարկե: Մեր ներսի աստվածայինի աղբյուրի հետ կապված մնալու համար մենք ստիպված եղանք փորձարկել մեր աղբյուրը մեդիտացիայի որոշակի տեխնիկայի օգնությամբ, որը կարելի է հասկանալ որպես ներսում ուշադրության դուրս բերում: Ինչպես ասել է փիլիսոփա Մեհրիշի Պանինին «Ձեր հոգեբանությունը դարձրեք լավ ու ներդաշնակ մարդկային վարքագիծ»:

Կես ժամվա խորը մեդիտացիան ձեզ կտա լրիվ գիշերային հանգիստ և դուք կարող եք օրը 23 ժամ աշխատել: Մեդիտացիայից դուք կարող եք բազմաթիվ առավելություններ ստանալ՝ ֆիզիոլոգիական, հոգեբանական և հոգևոր: Մի անգամ Դալայ-լաման ասել է. «Եթե յուրաքանչյուր ութնամյա երեխա սովորի մեդիտացիա կատարել, ապա չարիքն ու բռնությունը աշխարհից կվերանան մեկ սերնդի ընթացքում»:

 

- Ինչպե՞ս կբնութագրեք հոգևորությունը:

- Հոգևորությունը բոլոր կրոնների էությունն է: Այն կրոն չէ, այն մարդկության համար միավորող գործոն է հանդիսանում: Աղոթքի տեխնիկան կայանում է նրանում, որպեսզի ուշադրությունը (ինտելեկտ/հոգի) շեղվի խելքից և մարմնից, այսինքն՝ ժամանակից ու տարածությունից և կապվի գերհոգու աղբյուրի հետ: Սա աղոթքի միակ տեխնիկան է բոլոր կրոններում:

Մենք հոգևոր փորձ ունեցող մարդիկ չենք, այլ մարդկային փորձ ունեցող հոգևոր էակներ ենք:

 

Հարցազրույցը վարեց Նաիրա Մկրտչյանը 

Ք. Նյու Դելի 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: