ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանն ընդունել է IYDU պատվիրակներին

hhk.am

Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության (IYDU) անդամներին, որոնք այս օրերին Հայաստանում են` մասնակցելու «Ժողովրդավարությունը՝ գործողության մեջ» խորագրով հավաքին:

ՀՀԿ նախագահն իր խոսքում նշել է. «Սիրով ողջունում եմ Ձեզ Երևանում և բարի գալուստ եմ մաղթում Հայաստան։ Ուրախ եմ հանդիպելու տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդների հետ, որոնք միավորվել են հստակ սկզբունքների և արժեքների շուրջ։ Համոզված եմ, որ հենց սկզբունքներն ու արժեքներն են թույլ տալիս քաղաքականության մեջ ներգրավված մարդկանց առաջնորդության հայտ ներկայացնել։ Ժամանակակից աշխարհում շատ կարևոր է ունենալ հստակ սկզբունքներ և դավանել որոշակի արժեքների։ Հենց դրանք պետք է ամուր խարսխի դեր կատարեն այդ մարդկանց համար»։

Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում պատասխանել է Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին ներքաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձություններին, Հայաստանի անվտանագության և արտաքին քաղաքականության մարտահրավերներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: