ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շարմազանով. Ոչ ճամպրուկ տանողի, ոչ էլ ստացողի դերում եմ եղել

Ազգային ժողովի փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը մինչ հեղափոխությունը Բաղրամյան 26 տարվող փողի ճամպրուկների մասին կխոսի, եթե դրա վերաբերյալ փաստեր ի հայտ գան և քրեական գործ հարուցվի։ NEWS.am–ի հետ զրույցում Շարմազանովը հավաստիացրել, թե ոչ ճամպրուկ տանողի, ոչ էլ ստացողի դերում է եղել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարարներն իրեն խոստովանել են, որ Բաղրամյան 26 փողի ճամպրուկներ են տարել։ 

«Ես ճամպրուկներից տեղյակ չեմ, ոչ տալու, ոչ վերցնելու մեջ եմ եղել, ոչ տենդերների, ոչ էլ ներկրումների ու արտահանումների։ Ես չէ, որ պետք է պատասխանեմ, իսկ եթե նման բան կա, վարչապետն ու գործարարները պետք է մեկնաբանություններ տան։ Համենայնդեպս, նման բաների մեջ էլ որևէ տեղեկություն ու ներգրավվածություն չեմ ունեցել։ Ինչքան շուտ վեր մնանք զգացմունքային գնահատականներից ու խոսենք փաստերով, այնքան լավ, մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ինձ համար քաղաքական գործիչի խոսքը պետք է լինի փաստարկված»,–ասել է Շարմազանովը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: