ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թոշակները կարող ենք բարձրացնել, եթե համոզվենք, որ եկամուտները կայուն աճ են գրանցում. Ջանջուղազյան

Թոշակներն ու աշխատավարձերը կարող ենք բարձրացնել, եթե համոզվենք, որ եկամուտները կայուն աճ են գրանցում: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարել է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը, հաղորդում է News.am-ը: 

Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, որ եթե 2017-ին ակնկալվում էր ունենալ 3.2 տոկոս տնտեսական աճ, բայց արձանագրվել է 7.5 տոկոս, այդ աճը թույլ չի՞ տալիս բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը, և եթե թույլ չի տալիս, ապա քանի՞ տարի է անհրաժեշտ, որ անդրադարձ լինի այդ թեմային:

Ի պատասխան Ատոմ Ջանջուղազյանն ասել է, որ 2016 թվականին զրոյական տնտեսական աճ է եղել, իսկ 2017-ին 7,5 տոկոս. «Հիմա ենթադրենք՝ 15-20 մլրդ դրամ ավելի է եղել, քան պետք է լիներ, կարո՞ղ ենք երկարաժամկետ սոցիալական պարտավորություն ստանձնել: Մենք չենք կարող 3 տարի հետո հետ վերադառնալ սոցիալական ծախսերի նույն մակարդակին, ինչ որ հիմա կարող ենք ստանձնել: Դրա համար այդ հարցի պատասխանն  իրար հետ պետք է տանք, երբ կքննարկենք առաջիկա ծրագրերը և համոզվենք, որ եկամուտները կայուն աճ են գրանցում»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: