Համանախագահների ճանաչողական այցի մի քանի նպատակները

Նախօրեին կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջին այցը Հայաստան՝ մեր երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։
Այցի արդյունքներով տարածած հայտարարությամբ համանախագահները ևս փաստեցին, որ այցը ճանաչողական բնույթ էր կրում և նպատակ էր հետապնդում անմիջական շփման միջոցով ծանոթանալ նոր իշխանությունների դիրքորոշմանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետագա զարգացման վերաբերյալ։
Չնայած նոր իշխանությունների հայտարարություններին՝ այս հարցում վարած քաղաքականության և Հայաստանի դիրքորոշման շարունակականության վերաբերյալ՝ առկա են որոշակի նոր շեշտադրումներ։ Եվ համանախագահներն այս պարագայում խնդիր ունեն հասկանալու, թե որքանով են դրանք տեղավորվում առկա բանակցային տրամաբանության մեջ և ինչ զարգացումների կարող են հանգեցնել։
Համանախագահների հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ այցի ընթացքում սահմանվել է երեք խնդիր՝
- հստակեցնել բանակցային գործընթացի «կարգավիճակը»․ դրա ներքո կարելի է հասկանալ ինչպես ներկա փուլի վերաբերյալ կողմերի ընկալումների հստակեցումը, այնպես էլ ձևաչափի քննարկումը,
- ապահովել բանակցային գործընթացի շարունակումը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու միջոցով,
- ամրագրել, որ բանակցային գործընթացը շարունակելու է կառուցվել Հելսինկյան երեք սկզբունքների վրա (այս համատեքստում՝ հատկանշական է այդ սկզբունքների մեջբերումը հայտարարության մեջ)։
Միաժամանակ, ելնելով հայտարարությունից՝ տեսանելի է միջնորդների հակվածությունը բանակցային գործընթացն առաջ մղել զուգահեռ երկու ուղղություններով՝ վստահության միջոցներ, հրադադարի պահպանում և քաղաքական կարգավորում։
Ւնչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, ապա նրանց կողմից կարևորվել է խաղաղ կարգավորումը, վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը (այդ թվում՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը), ինչն, իսկապես, համահունչ է արտաքին կուրսի շարունակականության ոգուն։ Միաժամանակ, ուշագրավ է, որ վարչապետի մամուլի ծառայության կողմից տարածած հայտարարության մեջ չի հիշատակվում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցը, դրա փոխարեն նշվում է, որ «վարչապետը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»։
այլ նյութեր այս թեմայով
- Երկրագունդ. Փաշինյան-Պուտին հանդիպումն ու գերիների վերադարձի հարցը «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո անդրադարձ է կատարվել Փաշինյան-Պուտին...
- Երկրագունդ. Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը ԵԱՏՄ-ին ու Բելառուս-Ադրբեջան «եղբայրությունը» «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ...
- Արցախ մուտքի խնդիրների մասին բարձրաձայնում են համանախագահները, լռում՝ Երևանն ու Ստեփանակերտը Բաքուն որևէ փաստաթղթով որևէ իրավական հիմք չունի՝ որոշելու, թե ով կարող է մուտք գործել Արցախ, ով՝ ոչ:
- ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության հիմնական ուղերձները Ընդհանուր առմամբ, հայտարարությունը մեկ հիմնական նպատակ էր հետապնդում՝ ամրագրել առկա իրավիճակը, զարկ տալ բանակցային...
- ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են արել իրենց հովանու ներքո հնարավորինս շուտ վերսկսել երկխոսությունը Միջնորդները գոհունակություն են հայտնել հրադադարի ռեժիմի ամրապնդման կապակցությամբ՝ հայտարարելով, որ ուշադիր...
-
18:04
Չինաստանը մտադիր է Ֆրանսիայի և ԳԴՀ-ի հետ օգնել զարգացող երկրներին ստանալ պատվաստանյութեր
-
17:13
Զարեհ Սինանյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն
-
16:49
Բուլղարիայի խորհրդարանը ընդունել է Բոյկո Բորիսովի կառավարության հրաժարականը
-
16:45
Արցախի նախագահը իրավապահների ծանուցագիր ստանալու դեպքում կգնա հարցաքննության.մամուլի խոսնակ
-
16:43
Երկրագունդ. Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը ԵԱՏՄ-ին ու Բելառուս-Ադրբեջան «եղբայրությունը»
-
16:33
Մոլդովայի նախագահը հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչներին
-
16:27
Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կինոյի օրվա առթիվ
-
16:20
Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել՝ դիմելով ԱԺ նախագահին եւ խմբակցությունների ղեկավարներին
-
15:28
Հայաստանը հնարավոր է վետո դնի Ադրբեջանի՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելուն. փոխվարչապետ
-
15:10
Արմեն Սարգսյանն այցելել է Վրաստանի խորհրդարան
-
15:06
Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին
-
14:59
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:16
Ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Ղարաբաղի հեռավոր շրջանների բնակիչներին
-
13:09
Իրանում հայտնել են մինչև 60 տոկոս հարստացված ուրանի առաջին խմբաքանակն ստանալու մասին
-
13:00
Գարեգին Բ-ն ընդունել է Ավստրիա բուժման մեկնող զինվորականներին
-
12:58
Արմեն Սարգսյանն այցելել է Թբիլիսիի «Հերոսների հրապարակ»
-
12:55
Ինդիանապոլիսում հրաձգության արդյունքում ութ մարդ է սպանվել
-
12:25
Խրամատում քնած հայ զինվորի նկարն արժանացել է World Press Photo-ի հեղինակավոր մրցանակի
-
12:21
Զոհվածների և անհետ կորածների որոնումները շարունակվում են Որոտանի ուղղությամբ
-
12:20
«Երկու մեծ տերություններ». Բայդենը խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:45
Երկրագունդ. ԱՄՆ-ՌԴ սրացում
-
16:09
ԵԱՀԿ գործող նախագահի տարածաշրջանային այցն ու արդյունքները
-
16:09
Ատոմակայանի գործունեության հետ կապված մտավախությունները բյուրեղանում են
-
17:59
Ան Լինդեն կարևորել է նոյեմբերի 10-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունն իրականացնելու անհրաժեշտությունը
-
15:59
44-օրյա պատերազմի ժամանակ մեր ունեցած ապրումներն ու հույզերը. հարցազրույց «Պատուհանից ներս» գրքի հեղինակի հետ
-
17:33
ԵՄ-ն սառեցնում է Թուրքիայի դեմ որոշակի պատժամիջոցների ծրագիրը
-
12:03
Ադրբեջանը բռնություն է կիրառել և խոշտանգել հայ ռազմագերիներին. Human Rights Watch
-
23:41
Ալիևի հայտարարությունները բացահայտում են հայկական բնակավայրերի ոչնչացման մտադրությունը. ՀՀ ԱԳՆ
-
15:31
Վարչապետի աշխատակազմի «պարզաբանումն» ուղղակի կոչ է՝ չենթարկվելու դատարանի կայացրած ակտին. Հայրենիքի փրկության շարժման հայտարարությունը
-
10:56
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 181165-ի
Խոնավություն՝ 33%
Քամի՝ 5 կմ/ժ