ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ՌԴ հարաբերություններում խնդրահարույց հարցեր չկան. Փաշինյան

ria.ru

 Երևանի և Մոսկվայի երկխոսությունը շատ կառուցողական է զարգանում, ոչ մի քաղաքական տարաձայնություն չկա: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը RT-ին տված բացառիկ հարցազրույցում: Նա հավելել է, սակայն, որ կան դեպքեր, երբ ընթացիկ իրավիճակը կա այլ կերպ գնահատելու միտում, իբրև թե Հայաստանում իշխանության են եկել հակառուսական ուժեր: ՀՀ վարչապետը հավելել է, որ հայկական հեղափոխության ժամանակ ընդհանրապես չի եղել ոչ մի աշխարհաքաղաքական և արտաքին քաղաքական ենթատեքստ:

Խոսելով երուստեք հարաբերությունների մասին՝ Փաշինյանը նշել է, որ չկան մութ անկյուններ: Վարչապետը նշել է, որ  խնդրահարույց հարցեր չկան: «ՌԴ-ն և Հայաստանն ինքնիշխան երկրներ են: Կարծում եմ, շատ դեպքերում մեր շահերը համընկնում են, բայց կարող են լինել ինչ-ինչ նրբություններ, որտեղ կարող են և չհամընկնել: Գլխավորն այն մթնոլորտն է, որտեղ քննարկվելու են այդ հարցերը: Կարծում եմ, որ կկարողանանք համաձայնության գալ»,-ասել է Փաշինյանը:

Ինչ վերաբերում է վառելիքի գներին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ գազի բարձր գինը Հայաստանի ներքին խնդիրն է, քանի որ սահմանին գազ Հայաստանը գնում է ցածր գնով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: