ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանում պատգամավորին ձերբակալել են ռազմական հեղաշրջման կոչի համար

© Кадр видеотрансляции парламентского ТВ Греции

Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է աջ ծայրահեղական «Ոսկե լուսաբաց» կուսակցության պատգամավոր  Կոստանտինոս Բարբարուսիսին ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչի համար, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Բարբարուսիսը հունիսի 15-ին խորհրդարանում ելույթի ժամանակ հունական բանակին կոչ էր արել ռազմական հեղաշրջում իրականացնել և ձերբակալել երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին, պաշտպանության նախարար Պանոս Կամենոսին և  նախագահ Պրոկոպիս Պավլոպոլուսին՝ թույլ չտալու Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետության անվանափոխության մասին համաձայնագրի ստորագրումը:

«Ոսկե լուսաբաց» կուսակցության առաջնորդ Նիկոս Միխալոլիակոսը հայտարարել է, որ Բարբարուսիսի հայտարարությունը  չի համապատասխանում կուսակցության մոտեցումներին, և որ պատգամավորը հեռացվել է ֆրակցիայից, որը նրան ծափահարել է ելույթի ժամանակ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: