ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսական ռազմակայանի օդաչուները թռիչքներ են սկսել Հայաստանի լեռներում

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայի բանակային ավիացիայի Էսկադրիլիա ժամանած երիտասարդ օդաչուները՝ 2018 թվականի շրջանավարտներ, Մի-8ՄՏՇ ուղղաթիռներով արտաքին կախվածքի բեռներով թռիչքներ են սկսել Հայաստանի լեռներում:

Ինչպես տեղկացնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, այս վարժական թռիչքներն իրականացվում են հրդեհավտանգ արտակարգ իրավիճակները կանխելու, նոր ժամանած օդաչուներին ուսուցանելու եւ արտակարգ իրավիճակների ծագման դեպքում անձնակազմերի փոխհամաձայնեցված գործողություններն ապահովելու շրջանակներում: Երիտասարդ օդաչուները, հմուտ հրահանգիչների ղեկավարությամբ, մշակում են բեռով վերթիռի, վայրԷջքի խնդիրները, բռնկման առավել հավանական շրջաններ թռիչքները, 2-3 տոննա քաշով վարժական բեռով օդում կախված դիրքում մնալը:

Նաեւ Մի-8ՄՏՇ ուղղաթիռների անձնակազմերը կատարում են արտաքին կախվածքի ամրացման եւ բեռների փոխադրման նորմատիվները, որոնք նմանակում են ջրաթափային սարքերը: Արտաքին կախվածքի բեռներով հատուկ վարժական թռիչքները կավարտվեն «Կամխուդ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարաններում՝ պայմանական բռնկման օջախների վերացման թռիչքատակտիկական վարժանքի անցկացմամբ: Լեռնային տեղանքում արտաքին կախվածքի բեռներով թռիչքների ուսուցմանը ներգրավված են ռուսական ռազմակայանի մինչեւ հարյուր զինծառայողներ թռիչքային եւ ինժեներատեխնիկական անձնակազմի թվից եւ շուրջ 20 միավոր հատուկ ռազմական եւ ավիացիոն տեխնիկա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: