ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ, կաթոլիկ և հույն ուղղափառ եկեղեցիներն Իսրայելի վարչապետին մեղադրել են խոստումը չկատարելու մեջ

Երուսաղեմում գտնվող երեք՝ հայ, կաթոլիկ և հույն ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները կոչ են արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կանխել Երուսաղեմի հողերի սեփականազրկության մասին օրինագծի ընդունումը, հաղորդում է AFP-ն:

Երեք եկեղեցիների առաջնորդներն Իսրայելի իշխանություններին մեղադրում են մի քանի ամիս առաջ հնչեցրած խոստման չկատարման համար: Նեթանյահուին ուղղված նամակում նրանք քննադատել են «սկանդալային օրինագիծը» և մեղադրել փաստաթղթի կողմնակիցներին՝ Սուրբ հողում քրիստոնյաների վրա աննախադեպ հարձակման համար: 

Նշենք, որ փետրվարին, ի պատասխան քաղաքային իշխանությունների կողմից եկեղեցական անշարժ գույքից հարկ գանձելու մասին որոշման, երեք օրով փակվել էին Աստծո գերեզմանի տաճարի դռները: Սրբավայրի պահապանները վերականգնել են ուխտավորների մուտքը սրբատեղիներ այն բանից հետո, երբ Իսրայելի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել բանակցություններ սկսել քաղաքապետարանի կողմից եկեղեցիների հարկեր գանձելու նախաձեռնության շուրջ՝ միաժամանակ դադարեցնելով հարկերի գանձումը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: