ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,664.15 դրամ ԱՐԾԱԹ - 220.02 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,672.33 դրամ

«Ինքնիշխան Հայաստանը նշանակում է ուժեղ Ռուսաստան եւ հակառակը». Արմեն Գրիգորյան

 ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ «ինքնիշխան եւ բարգավաճող Հայաստանը նշանակում է ուժեղ Ռուսաստան եւ հակառակը»: «Գլոբալ շահերի տեսանկյունից հայկական պետության նոր ղեկավարությունը  հավատարիմ է ոչ միայն Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանման գծին, այլ նաեւ այդ կապերին նոր քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային ազդակներ հաղորդելուն: Ես համոզված եմ, որ մեր երկու կողմերի միջեւ հարաբերություններն ունեն հսկայական ներուժ, որը մենք պարտավոր ենք օգտագործել ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների», - գրում է Արմեն Գրիգորյանը Gazeta.ru կայքում հրապարակված հոդվածում, հաղորդում է Մեդիամաքս-ը:

Միաժամանակ, նկատել է նա, «աշխարհում դժվար է գտնել ռազմավարական դաշինքներ առանց խնդիրների, սխալների եւ թյուրըմբռնման»: «Հայ հասարակությունը շատ ցավոտ է ընդունում այն փաստը, որ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի գործընկերները եւ դաշնակիցները չեն մշակել առավել զգայուն հարցերի շուրջ միասնական ռազմավարական դիրքորոշում: Անթույլատրելի է, որպեսզի մենք եւ կառույցի անդամ մեր գործընկերները անտեսենք այլ երկրների կողմից հնչող տարածքային պահանջները, չէ որ նման հռետորաբանությունը նաեւ կարող է ընկալվել որպես ագրեսիայի գործողություն: Սակայն ես հավատում եմ, որ քաղաքականության մեջ պրագմատիզմը եւ բարոյականությունը պետք է փոխկապակցված լինեն եւ լրացնեն միմյանց:  Մի՞թե ռազմավարական դաշինքը չի նշանակում ավելացված քաղաքական արժեքի առկայություն՝ միմյանց համար հատուկ կարգավիճակի փոխադարձ ճանաչման տեսքով: Անկասկած, մեր հարաբերությունները պետք է ունենան բարոյական սկիզբ, հատկապես քաղաքական հարթության մեջ», - ասել է Արմեն Գրիգորյանը:

«Մենք պետք է ընդունենք, որ ժողովուրդները չեն մտածում սառը, հաշվարկային հասկացություններով: Նրանք ապավինում են բարոյականությունը եւ արդարությանը: Հայ ժողովուրդը տեսնում է տվյալ իրավիճակում միայն մի պատկեր՝ դաշնակիցները տալիս են մեր հակառակորդին գործիք, որն օգտագործվում է բացառապես ագրեսիվ նպատակներով: Իհարկե, մենք պետք է քննարկենք այդ հարցն ամենաբարձր մակարդակով եւ գտնենք լուծումներ, որոնք բխում են մեր երկրների շահերից: Այդ լուծումների հայեցակարգը բավականին պարզ է. ինքնիշխան եւ բարգավաճող Հայաստանը նշանակում է ուժեղ Ռուսաստան եւ հակառակը», - ընդգծել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:

«Բազմաբեւեռ քաղաքականությունը, իհարկե, ժամանակի հրամայականն ու ոգին է: Դա ամենեւին չի նշանակում, որ այն ունի «հակա» նախածանցը: Անցնելով հազարամյա փորձությունների եւ արգելքների միջով, Հայաստանը եւ հայ ժողովուրդը չեն կարող թույլ տալ իրեն լինել հակառուսական, հակաեվրոպական, հակաիրանական կամ հակաամերիկյան: Մենք մշտապես եղել ենք «եւ-եւ» բանաձեւի կողմնակիցը, ինչը գործնականում կիրառվեց, երբ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ստորագրեց քաղաքական համաձայնագիր ԵՄ-ի հետ: Այդ ուղղվածության շրջանակներում հայ-ռուսական հարաբերություններին մեծ ապագա է սպասվում, քանի որ մենք մյուսներից շատ ենք շահագրգռված խաղաղության եւ կայունության ապահովման մեջ մի տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերը դժվար է գերագնահատել», - ամփոփել է Արմեն  Գրիգորյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 22.53 կմ/ժ
18 C°
 
15°  26° 
21.09.2018
15°  24° 
22.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: