ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը հրաժարվել է մասնակցել ՕՊԵԿ+ հանդիպմանը

pronedra.ru

Իրանի նավթի նախարար Բիժար Նամդար Զանգանեն հայտարարել է, որ Թեհրանը չի մասնակցելու հունիսի 23-ին կայանալիք ՕՊԵԿ+ հանդիպմանը, հայտնում է Reuters գործակալությունը:

Նշենք, որ այդ հանդիպմանը ՕՊԵԿ երկրները կառույցի մեջ չմտնող երկրների հետ կքննարկեն նավթի արդյունահանման ծավալների մեծացման հարցը: Դրա օգտին հանդես է գալիս ԱՄՆ-ը՝ այդկերպ փորձելով նվազեցնել ռեսուրսի գինը շուկայում: Ռուսաստանը ևս աջակցում է արդյունահանման ծավալների մեծացմանը:

«Ես չեմ հավատում, որ այդ հանդիպմանը մենք կարող ենք համաձայնության հասնել: ՕՊԵԿ-ն այն կազմակերպություն չէ, որը հետևում է նախագահ Թրամփի ցուցումներին», - ասել է Զանգանեն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: