Դեսպանի նշանակումը շատ կարևոր է հայ-ուկրաինական հարաբերությունների համար. Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար
Հայաստանում երկար ընդմիջումից հետո Ուկրաինայի դեսպանի նշանակման շուրջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ-ում Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Բեքարյանի հետ:
- Երկար տարիներ շարունակ Ուկրաինան Հայաստանում չի ունեցել դեսպան: Օրերս հայտնի դարձավ դեսպանի նշանակման մասին: Ի՞նչ էր նշանակում դեսպանի այսքան երկար բացակայությունը, և ինչո՞վ էր պայմանավորված նոր դեսպանի նշանակման փաստը:
- Առաջին հերթին, առիթն օգտագործեմ և ողջունեմ այդ փաստը՝ շնորհավորելով թե՛ հայ, թե՛ ուկրաինական կողմերին: Բոլորս շատ լավ պատկերացնում ենք, որ դեսպանատան լիարժեք գործունեության, դեսպանի առկայության պարագայում հարաբերությունների հետ կապված տարաբնույթ հարցերը լրիվ այլ դինամիկա են ստանում, ստանում են արագ արձագանքի հնարավորություն: Եթե ավելի հստակ ասենք՝ մտնում ենք լիարժեքության դաշտ: Ի դեպ, ասեմ, որ բոլոր հնարավոր եղանակներով, ձևաչափերով մենք ուկրաինական գործընկերների ուշադրությունը հրավիրում էինք այդ լիարժեքության բացակայության փաստի վրա, և ես շատ ուրախ եմ, որ վերջապես այս հարցը լուծվեց:
Կդժվարանամ ասել՝ թե ինչով էր պայմանավորված դեսպանի բացակայությունը: Կարծում եմ, բոլորս շատ լավ պատկերացնում ենք, որ կար քաղաքական էլեմենտ: Խոսքը վերաբերում է արտաքին քաղաքականությունում, միջազգային կառույցներում իրար հետ կապված որոշակի հարցերի, խնդիրների և այլն: Կարող էր լինել նաև այլ բաղադրիչ. գիտեք, Ուկրաինայում վիճակը բավականին անհանգիստ էր, և այս ընթացքում Հայաստանը միակ երկիրը չէր, որտեղ դեսպանի նշանակումն ուշացել է: Այսինքն, երկու բաղադրիչներն էլ առկա էին:
Կրկին անգամ ողջունում եմ նշանակումը, հուսով եմ, որ շատ մոտ ապագայում առիթ կունենանք անձնական կապեր հաստատելու, որովհետև բարեկամական խմբի աշխատանքի և գործունեության մեջ երկու դեսպանատների և երկու դեսպանների լիարժեք ներգրավվումն ուրույն նշանակություն ունի: Իսկ որ դեսպանի նշանակումը երկրի և հայ-ուկրաինական կապերի համար շատ կարևոր է, դա միանշանակ է:
- Հաշվի առնելով նորանշանակ դեսպան պարոն Լիտվինի անձի գործոնը և նրա անցած ուղին՝ ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հարցում: Եվ ընդհանուր առմամբ, ի՞նչ նպաստ կարող է բերել դեսպանը խորհրդարանական բարեկամական խմբի աշխատանքներին:
- Որևէ կերպ չէի ցանկանա կենտրոնանալ անձի, անուն ազգանունի վրա: Ծանոթացել եմ դեսպանի կենսագրությանը և ուրախ եմ, որ նա ունի հարուստ փորձ: Դեսպանը ներկայացնում է երկիրը, և եթե երկիրը, նրա բարձրագույն քաղաքական ղեկավարությունը նպատակահարմար է գտել նշված անձին, մեր խնդիրն է աշխատել նրա հետ՝ զարգացնելու հայ-ուկրաինական թե՛ միջպետական, թե՛ միջխորհրդարանական, թե՛ հանրային հարաբերությունները և վերջիվերջո կապերը երկու ժողովուրդների միջև:
Հետևաբար, մեծագույն ցանկությունս է, որ նորանշանակ դեսպանն արդյունավետ աշխատի Հայաստանի պետական բոլոր մարմինների հետ՝ սկսած բարձր ղեկավարությունից:
Ի՞նչ նպաստ կարող է բերել հայ-ուկրաինական բարեկամական խմբի աշխատանքներին՝ շատ էական: Մենք շատ լավ կոլեգիալ հարաբերություններ ունենք Ուկրաինայում Գերագույն Ռադայի բարեկամական խմբի մեր գործընկերների և խմբի ղեկավարի հետ, մշտապես դրական ազդակներ ենք ունեցել Ուկրաինայում ՀՀ դեսպանի կողմից՝ այդ աշխատանքներին իր նպաստը բերելու հարցում: Հիմա, եթե մենք նույն իրավիճակն ունենանք Հայաստանում Ուկրաինայի դեսպանի հետ կապերով՝ նշանակում է, որ գործիքակազմն էապես կավելանա և կդառնա լիարժեք: Այս տեսնակյունից ես իհարկե լավատես եմ և ցանկանում եմ, որ ի նպաստ հայ-ուկրաինական հարաբերությունների նրա ջանքերն արդյունք տան: Հուսով եմ, շատ մոտ շրջանում մենք դա կզգանք նաև միջխորհրդարանական հարաբերությունների համատեքստում մեր աշխատանքային ձևաչափում արդյունավետության բարձրացման տեսքով:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 1,03 կմ/ժ