ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

G7-ի ժամանակ Թրամփը կոնֆետներ է նետել Մերկելին

EPA / UPG

«Մեծ յոթնյակ»-ի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթի ստորագրման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին մրգային երկու կոնֆետ է նետել: Այս մասին CBS հեռուստաալիքին հայտնել է ամերիկացի քաղաքագետ և վերլուծաբան Իեն Բրեմերը:

Նրա խոսքերով՝ Մերկելը և Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն փորձել են համոզել Թրամփին ստորագրել փաստաթուղթը: Թրամփին դուր չի եկել, որ բոլորը համախմբվել են իր դեմ: «Վերջիվերջո նա համաձայնել է՝ ասելով, որ կստորագրի: Այդ պահին նա կանգնել է և ձեռքը տարել պիջակի գրպանը, այնտեղից երկու Starburst  կոնֆետ է հանել ու նետել սեղանի վրա՝ ասելով. «Ահա Անգելա: Ու չասես, որ ես երբեք քեզ ոչինչ չեմ տվել»», - պատմել է Բրեմերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: