ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչու՞ ազատ արձակված Մանվել Գրիգորյանը չի համաձայնվել դուրս գալ ձերբակալման վայրից. տեսանյութ

Yerkir.am

Պատվի խնդիր է, հիմա իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում, բայց ես հավատում եմ իմ երկրին, արդարադատությանն ու իմ ընկերներին: Այս մասին հունիսի 19-ին, դատարանի շենքում իր փաստաբան Արսեն Մկրտչյանին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: Նշենք, որ այդ պահին լրացել էր նրա ձերբակալման 72 ժամը, սակայն դատարանը դեռ կալանքի որոշում չէր կայացրել, փոխանցում է News.am-ը

Տեսաուղերձում, որը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արսեն Մկրտչյանը, ինքը հարց է տալիս Մանվել Գրիգորյանին, թե քանի որ 72 ժամը լրացել է, իրեն ասվել է, որ այս պահին ազատ է, ինչո՞ւ նա դուրս չի գալիս շենքից և չի հեռանում: Մանվել Գրիգորյանը պատասխանել է.

«Մենք առաջինն այս պահին ունենք պատվի խնդիր, որը չգիտեմ՝ ով ինչ է ուզում ապացուցել, ամենաշատը ինձ է պետք ապացուցել իմ մեղավորության մասին: Ես տասնյակ հազարավոր մարդկանց հրամանատար եմ եղել, տասնյակ հազարավոր մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, չգիտեմ՝ էսօր ով ինչքան է մտածում իմ մասին, բայց կարևորը ես ինձ ճիշտ պահեմ, իրավունք էլ չունեմ իմ երկրից խռովելու, կամ խուսափելու: Ես չպիտի խոչընդոտեմ: Խնդիրն իմ մեջ չի»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: