ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,664.15 դրամ ԱՐԾԱԹ - 220.02 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,672.33 դրամ

Վարչապետ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: 
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ նոր կառավարության ձևավորումից հետո սա Անվտանգության խորհրդի առաջին նիստն է և հավելել. «Գիտեք, որ ապրիլի 9-ից հետո Անվտանգության խորհրդի գործառույթներն ավելի են կոնկրետացվել և Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: Այսօրվա մեր նիստը նաև այս շրջանակի մեջ գտնվող հարցերն ու հետագա անելիքները քննարկելու նպատակ ունի»: 
Խորհրդի նիստում քննարկվել են ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի և սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրին և ԶՈՒ-երի մարտական հերթապահության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է նաև ՀՀ ՊՆ-ում ակտիվ պաշտպանության կազմակերպման ավելի արդյունավետ ձևերի և մեթոդների ներդրման մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 58%
Քամի՝ 6.44 կմ/ժ
17 C°
 
12°  25° 
24.09.2018
15°  27° 
25.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: