ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավստրիայում Էրդողանին ձայն տված թուրքերին կոչ են արել լքել երկիրը և վերադառնալ Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ձայն տված թուրքերն ավելի լավ կլինի, որ  լքեն երկրի սահմանները։ Այս մասին հայտնել է Ավստրիայի «Ազատություն» կուսակցության անդամ Յոհան Գուդենուսը` խոսելով Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին, հայտնում է Ermenihaber-ը: 

Նա մասնավորապես ասել է.

«Ավելի լավ կլինի, որ նրանք գնան Թուրքիա»։

Նա նշել է, որ Էրդողանի վերընտրվելը դրական դեր չի խաղա Ավստրիայում թուրքերի ինտեգրման գործընթացին։

Թուրքական աղբյուրները սկանդալային են որակել վերոնշյալ հայտարարությունը։

Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության համաձայն՝ Ավստրիայում Թուրքիայի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցած թուրքերի 72.3 տոկոսը քվեարկել է Էրդողանի օգտին։ Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը Ավստրիայում ստացել է 62.5 տոկոս ձայն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: