ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ վարորդների համար. Ուժի մեջ են մտել Հայաստանից Վրաստան մուտք գործելու նոր կանոններ

Sputnik Armenia

Հայաստանի քաղաքացիները, որոնք մտադիր են Վրաստան մեկնել իրենց չպատկանող ավտոմեքենաներով, պետք է անպայման ունենան մեքենայի սեփականատիրոջ լիազորագիրը։

Այդ տեղեկատվությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել են Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվական-վերլուծական բաժնից։

Սոցիալական ցանցերում արդեն մի քանի օր բուռն բանավեճեր են ընթանում վարորդների շարքերում։ Ոմանք ասում են, որ իրենց թողել են առանց լիազորագրի, մյուսները նշում են, որ իրենցից փաստաթուղթ են պահանջել։

«Նրանք պետք է լիազորագիր ունենան, որում գրված է, որ մեքենայի տերը վարորդին վստահում է իր ավտոմեքենան։ Փաստաթուղթը պետք է նոտարի կողմից հաստատված լինի», - հաղորդել են բաժնից։

Վրաստանում ուրիշի ավտոմեքենան առանց համապատասխան լիազորագրի վարելն օրենքի խախտում է, ուստի հունիսի 1-ից Վրաստանը արգելք է սահմանել ուրիշի մեքենան առանց համապատասխան փաստաթղթի վարելու վրա ոչ միայն իր քաղաքացիների, այլ նաև օտարերկրացիների համար։ 

Վրաստանի քաղաքացիների համար ուրիշի ավտոմեքենայով վրաց-հայկական սահմանը հատելիս լիազորագրի առկայությունը պարտադիր է արդեն մի քանի տարի։ Հայ մաքսայիններն արդեն երկար տարիներ պահանջում են ներկայացնել փաստաթուղթը։

Վրաստանի քաղաքացիները համապատասխան լիազորագիր ստանում են արդարադատության նախարարությունում, դրա արժեքը 12 լարի է (մոտ 5 դոլար)։

Առայժմ հասկանալի չէ, թե որքան արժե լիազորագիրը Հայաստանում։ Հայտնի է, որ այն պետք է գրված լինի անգլերենով և կարելի է ձեռք բերել նոտարի գրասենյակում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: