ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կաթողիկոսը հորդորում է հունիսի 30-ին իր դեմ ակցիաներ չանցկացնել. տեսանյութ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել` հորդորելով հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին բողոքի ակցիա չանցկացնել հունիսի 30-ին:

«Սիրելի՛ հոգևոր հայեր և բարեպաշտ հավատավոր ժողովուրդ, շաբաթներ ի վեր մի խումբ հայորդիներ, որոնց շարքում 3 եկեղեցականներ Սուրբ Աննա եկեղեցու բակում կազմակերպում են բողոքի ցույցեր՝ հայոց Հայրապետի հրաժարականի պահանջով: Հունիսի 30-ին նրանք նախաձեռնել են բողոքի  այդ միջոցառումը կազմակերպել Էջմիածին քաղաքում: Ի պատասխան այս նախաձեռնության՝ մեր հավատավոր զավակները տարբեր համայքներից և եկեղեցու հոգևոր սպասավորները հայտարարություն են տարածել, որ այցելելու են Սուրբ Էջմիածին, որ իրենց զորակցությունը բերեն հայոց Հայրապետին:

Նկատի ունենալով , որ հուզական այս լարված վիճակում կարող են տեղ գտնել անցանկալի երևույթներ և սադրիչ գործողություններ, կարող են վտանգվել մեր հավատավոր զավակների բարի անունը և մեր եկեղեցու բարի համբավը:

Հայրապետիս հորդորն ու խնդրանքն է, որպեսզի եկեղեցու մեր սպասավորներն՝ իրենց հավատացյալներով, վերապահ գտնվեն և զերծ մնան իրենց նախատեսած ծրագրի իրականացումից:

Մեր հորդորն է, որ այդ նվիրական օրը, երբ եկեղեցին տոնում է 12 առաքյալների տոնը, մեր ժողովրդի զավակներն անցկացնեն հավատքով», - ասել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: