ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը նշել է Պուտինի հետ հանդիպման թեմաները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել իրավիճակը Սիրիայում ու Ուկրաինայում, նաեւ անդրադառնալ ամերիկյան նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանին վերագրվող միջամտությանը։

«Մենք մտադիր ենք խոսել Ուկրաինայի, Սիրիայի, ընտրությունների մասին։ Մենք չենք ուզում, որ որեւէ մեկը միջամտի մեր ընտրություններին։ Մենք կխոսենք աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Մենք կխոսենք խաղաղության մասին»,- ասել է նա՝ զրուցելով լրագրողների հետ օդանավում, երբ ուղեւորվում էր Նյու Ջերսի նահանգ։

«Մենք կարող ենք խոսել նույնիսկ այն մասին, որ սպառազինությունների վրա ծախսվող միլիոնավոր դոլարներ տնտեսենք»,- շարունակել է Սպիտակ տան ղեկավարը։ «Գուցե մեզ կհաջողվի մեղմել աշխարհի իրավիճակը ՉԻնաստանի ու Ռուսաստանի օգնությամբ,- հավելել է Թրամփը,- Վատ չէր լինի։ Կարծում եմ, որ  Չինաստանի ու Ռուսաստանի հետ վատ չէր լինի հարաբերություններ հարթել»

Լրագրողները Թրամփից հետաքրքրվել են, արդյո ք նա մտադիր չէ չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ «Մենք կտեսնենք, թե ինչ քայլել է ձեռնարկելու Ռուսաստանը,- ասել է նա,- Մենք մտադիր ենք Ռուսաստանի հետ  բազմաթիվ հարցեր քննարկենք»։ Նախագահի արտահայտությունները փոխանցել են Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: