ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Արցախի բանակի ռազմական խորհրդի նիստ

Հունիսի 30-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ անց է կացվել բանակի ռազմական խորհրդի նիստ` նվիրված ՊԲ-ի մոտոհրաձգային, հրաձգային ու տանկային ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացման և կատարելագործման ուղիներին, հրետանու պատրաստության վիճակին ու զորատեսակի հետագա զարգացման հարցերին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները, նշված ոլորտներին առնչվող զինվորական պաշտոնյաներ: Բանակի հրամանատարը նախ հանդես է եկել ներածական խոսքով` մեծապես կարևորելով օրակարգային թեմաները և իր գոհունակությունը հայտնելով ՊԲ-ի մարտական հզորության առանցքը կազմող նշված զորատեսակներում արձանագրված դրական տեղաշարժերից, նաև ընդգծել, որ դեռևս առանձին ուղղություններում առկա են որոշակի անելիքներ, որոնց կյանքի կոչելու առաջնահերթությունները պետք է որոշել ռազմական խորհրդի հերթական նիստի ընթացքում:

Այնուհետև հնչել են մի շարք զեկույցներ, որոնք վերաբերում էին հրաձգային, մոտոհրաձգային ու տանկային ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության վիճակին, խնդրահարույց հարցերին և լուծման ուղիներին, մարտավարական, կրակային մեքենավարման ու ֆիզիկական պատրաստության մարզումներին, ուսումնանյութական բազայի վիճակին, հրետանային զորատեսակին առնչվող տարբեր թեմաների:

Նիստի ավարտին, ամփոփելով ռազմական խորհրդի արդյունքները, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին` համապարփակ ելույթների և օգտակար քննարկումների համար և հետագա աշխատանքների կազմակերպմանն առնչվող խնդիրներ առաջադրել շահագրգիռ ոլորտների պատասխանատուներին:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 38%
Քամի՝ 8 կմ/ժ
26 C°
 
15°  28° 
17.09.2019
14°  27° 
18.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը